Ամերիկան և Իսրայելը, որ հшրձակվել են մեր երկրի վրա և uպանել մեր երիտասարդներին ու երեխաներին, հիմա հրամայում են այս մարդկանց նույնը անել․ Փեզեշքիան
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նրանք արտասահմանից ահաբեկիչների են բերել մեր երկիր։ Նրանք մզկիթներ են այրել, մարդկանց են այրել, ոմանց գլխատել են։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ խոսելով երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին։
«Այս մարդիկ մեր երկրից չեն։ Եթե որևէ մեկը այս երկրին է պատկանում, թող բողոքի ակցիա անի, և մենք կլսենք նրա բողոքը և կլուծենք խնդիրը։ Նրանք տեղում սպանում են անմեղ մարդկանց, հրդեհում են, սա անընդունելի է։
Ամերիկան և Իսրայելը նստած են այնտեղ և ասում են նրանց. «Առաջ գնացեք, մենք այստեղ ենք»։ Նույն մարդիկ, ովքեր հարձակվել են մեր երկրի վրա և սպանել մեր երիտասարդներին ու երեխաներին, հիմա հրամայում են այս մարդկանց նույնը անել, նրանք ասում են․ «Մենք այստեղ ենք, դուք գնացեք և ոչնչացրեք, մենք կգանք ձեր հետևից»,-ասել է Փեզեշքիանը։
Հետևեք մեզ՝ այստեղ