Գողացել են Աշոտ Աղաբաբյանի որդուն պատկանող 1,5 մլն դրամանոց տրանսֆորմատորը. կասկածյալին ձերբակալել են
ՄիջազգայինShamshyan.com-ը գրում է .
Արմեն Աղաբաբյանին պատկանող տրանսֆորմատորի գողության կասկածանքով Էջմիածին-Մարգարա խճուղու ձախակողմյան հատվածում գտնվող տարածքից բերման է ենթարկվել Արմավիրի մարզի Պտղունք գյուղի բնակիչ 27-ամյա Դավիթ Կ.-ն:
Դավիթ Կարապետյանը ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին եւ խոստովանել հանցանքը:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաեւ, որ նա գողացել է Փարաքար գյուղի դաշտամիջյան հատվածում գտնվող չգործող քարի արտադրամասի մոտ տեղադրված տրանսֆորմատորը` պատճառելով 1.500.000 դրամի վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումների գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Դավիթ Կ.-ն ձերբակալված է:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, տրանֆորմատորը պատկանում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի որդուն՝ Արմեն Աղաբաբյանին: