Գյումրիում հրդեհ է բռնկվել «Լադա» մակնիշի ավտոմեքենայում. այն դարձել է ոչ շահագործելի
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հարավ-արևելյան թաղամասում գտնվող տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ «Լադա» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են սեփականատերն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։
Դեպքի փաստով Ախուրյանի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը և ինչ հանգամանքներում է ավտոմեքենան բռնկվել։
Հետևեք մեզ՝ այստեղ