Ողբերգական դեպք, Երևան-Վեդի երթուղին սպասարկող ավտոբուսի մեջ հայտնաբերվել է մաhացած տղամարդ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արալեզ գյուղում, Երևանի-Վեդի երթուղին սպասարկող ավտոբուսի մեջ տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Վեդիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ։
Վեդիի համայնքային ոստիկանները ու պարեկները ավտոբուսի սրահում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ 72-ամյա Վալոդ Մ․-ի դին։ Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեականա վարույթ։ Արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ըստ նախնական տեղեկությունների տղամարդը հանկարծամահ է եղել։
Հետևեք մեզ՝ այստեղ