Կոչ եմ անում Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը. Կլիչկո
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիևի բազմաբնակարան շենքերի կեսը՝ գրեթե 6000-ը, առանց ջեռուցման է մնացել՝ մայրաքաղաքի կարևորագույն ենթակառուցվածքներին Ռուսաստանի կողմից զանգվածային հարձակման հետևանքով։ Քաղաքում նաև ջրամատակարարման խափանումներ են եղել, հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն` Аргументы и факты-ի փոխանցմամբ։
«Սոցիալական հաստատությունները, մասնավորապես՝ հիվանդանոցներն ու ծննդատները, ջեռուցվում են շարժական կաթսայատներով։ Եվ էներգետիկների հետ համատեղ նրանք աշխատում են Կիևի բնակիչների տներն էլեկտրաէներգիան և ջեռուցումը վերականգնելու ուղղությամբ։ Դժբախտաբար, առաջիկա օրերին կանխատեսվում է, որ եղանակային պայմանները դժվար կլինեն։ Ես նաև կոչ եմ անում մայրաքաղաքի այն բնակիչներին, որոնք կարող են ժամանակավորապես մեկնել քաղաքից դուրս, որտեղ հասանելի են այլընտրանքային էլեկտրաէներգիայի և ջերմության աղբյուրներ, դա անել», - նշել է Կլիչկոն։
Հետևեք մեզ՝ այստեղ