Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 9-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Մարտունիի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Բաղրամյանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ապարանի, Արագածի, Արթիկի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հետևեք մեզ՝ այստեղ