«Բարսելոնան» Իսպանիայի Սուպերգավաթի ռեկորդ է սահմանել
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Բարսելոնան» ոչ մի շանս չտվեց Բիլբաոյի «Ատլետիկին»՝ ջախջախելով մրցակցին 5-0 հաշվով։
«Կապտանռնագույնների» տպավորիչ հաղթանակն ապահովեցին Ռաֆինյան, որը դարձավ դուբլի հեղինակ, ինչպես նաև մեկական անգամ աչքի ընկած Ֆերան Տորեսը, Ֆերմին Լոպեսը և Ռունի Բարջին։
Opta-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ կատալոնական ակումբը ռեկորդ է սահմանել Սուպերգավաթի պատմության մեջ՝ գրանցելով գոլերի տարբերությամբ ամենախոշոր հաշվով հաղթանակը։
Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Մադրիդի «Ռեալն» ու Մադրիդի «Ատլետիկոն» այսօր՝ հունվարի 8-ին կայանալիք մադրիդյան դերբիում։ Եզրափակիչը կկայանա հունվարի 11-ին։
«Բարսելոնան» մրցաշարի գործող չեմպիոնն է։ Անցյալ տարի կատալոնական թիմը եզրափակիչում 5-2 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»։
Հետևեք մեզ՝ այստեղ