Ի՞նչ նվեր է ստացել Արարատ Միրզոյանը․ ի՞նչ արժե այն
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելից նվեր է ստացել։ Այս մասին MediaHub-ը տեղեկանում է պաշտոնական փաստաթղթերից։
2026 թվականի հունվարին հայտարարագրած նվերների բաժնում Արարատ Միրզոյանը նշել է, որ նվեր է ստացել փայտից պատրաստված փետուր գրիչ, որի արժեքը կազմել է 48 հազար դրամ։
Բետելը նվերը Միրզոյանին փոխանցել է 2025 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ՀՀ ԱԳ նախարարի՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն կատարած այցի շրջանակներում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ էր կատարվել Հայաստան-Եվրոպական միություն գործընկերությանը վերաբերող հարցերի, մասնավորապես՝ նոր, ավելի հավակնոտ ռազմավարական օրակարգի իրականացմանն ուղղված մեխանիզմների արդյունավետ կիրառմանը:
Հետևեք մեզ՝ այստեղ