Ես որոշել եմ հայտարարել յոթօրյա սnւգ՝ ի պատիվ այն երիտասարդներին, որոնք զnհաբերեցին իրենց կյանքը՝ պաշտպանելով Վենեսուելան և նախագահին. Ռոդրիգես
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ես որոշել եմ հայտարարել յոթօրյա սուգ՝ ի պատիվ, փառք և երախտագիտություն այն երիտասարդ կանանց և տղամարդկանց, որոնք զոհաբերեցին իրենց կյանքը՝ պաշտպանելով Վենեսուելան և նախագահ Նիկոլաս Մադուրոյին», - հայտարարել է Վենեսուելայի գործող նախագահ Դելսի Ռոդրիգեսը։
Նա նշել է, որ իշխանությունները զոհված երիտասարդներին համարում են նահատակներ, որոնք զոհվել են երկիրը արտաքին ագրեսիայից պաշտպանելիս՝ հանրապետության բարձրագույն արժեքների համար։ Ռոդրիգեսն ընդգծել է, որ Վենեսուելայում պետք է պահպանվի ներքին խաղաղությունը և կրկին կոչ է արել դադարեցնել հանրապետության վրա ճնշումներն ու հարձակումները։
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Միացյալ Նահանգները ռազմական գործողություն են իրականացրել Վենեսուելայում՝ գերի վերցնելով Մադուրոյին և նրա կնոջը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել թմրահանցագործություն կատարելու դավադրության, կոկաինի մաքսանենգության, ինչպես նաև զենքի և պայթուցիկ սարքերի օգտագործման և պահման մեջ։ Մադուրոն տեղափոխվել է Բրուքլինի կալանավայր։
Հետևեք մեզ՝ այստեղ