Եթե շարունակեք uպանել ձեր սեփական ժողովրդին, Թրամփը կuպանի ձեզ. ԱՄՆ սենատորն՝ Իրանի իշխանություններին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դոնալդ Թրամփը Բարաք Օբաման չէ: Դուք պետք է հասկանաք՝ եթե շարունակեք սպանել ձեր սեփական ժողովրդին, որը պահանջում է ավելի լավ կյանք, Թրամփը կսպանի ձեզ, հայտարարել է սենատոր Լինդսի Գրեմը՝ դիմելով Իրանի իշխանություններին:
«Իրանում փոփոխություններ են տեղի ունենում։ Դա կլինի Մերձավոր Արևելքի պատմության մեջ ամենամեծ փոփոխությունը, որը նպատակ ունի ազատվել այս նացիստական ռեժիմից։ Իրանի ժողովրդի համար օգնությունը ճանապարհին է», - նշել է Գրեմը։
Հիշեցնենք, որ Իրանում շարունակվում են բողոքի ցույցերն՝ իրանական ռիալի նկատմամբ կտրուկ նվազման ֆոնին: Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ մի քանի քաղաք անցել են ցուցարարների վերահսկողության տակ:
Հետևեք մեզ՝ այստեղ