«Իմ մանկության տրավման սիրված լինելն էր, մայրս միշտ զբաղված էր, հայրս էլ չկար». Սիլվի Բարկովա
LifeՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Իմ մանկության տրավման սիրված լինելն էր, որը ես չէի ստացել: Մայրս միշտ զբաղված էր՝ 3 երեխա, սկեսուր, հայրս էլ չկար, մեզ հետ չէր: Այդ սերը, որ քեզ պիտի գովեն, ինչ որ մեկի հովանու ներքո քեզ ապահով զգաս՝ չեմ ունեցել:
Ինձ համար ընտանիքը եղել է ամենակարևոր մոդելն այս կյանքում: Ես միշտ հասկացել եմ, որ չունեմ դա, բայց ուզում եմ ունենալ:
Ես գնացի իմ սիրո հետևից, թե ինչքանով էր դա ճիշտ կամ շուտ, ես գիտեմ: Կարելի էր մի քիչ հետաձգել ամուսնությունը, որովհետև իմ կարիերան սկսել եմ առանց որևէ ծանոթի ու այդ ճանապարհն անցել եմ մենակ՝ իմ աղոթքներով: Ամենապիկի ժամանակ ես ամեն ինչ թողեցի:
Հիմա ես ընտրում եմ ինձ, առաջ՝ իրավիճակներն ու մարդկանց: Այդ պատճառով դժվարություններ շատ են եղել՝ հատկապես հոգեբանական: Կարծում եմ՝ չկա ամուսնացած մարդ, որ որևէ պահի չփոշմանի, հատկապես կանայք: Տղամարդիկ հաճախ չեմ զղջում, որովհետև իրենց համար ճաշ պատրաստող կա, բայց ամուսնացած կանանց մեծ մասը փոշմանում է:
Այսօր, եթե լինեի այդ իրավիճակում, չէի շտապի»,- Rendez Vous հաղորդման շրջանակներում անկեղծացել է դերասանուհի Սիլվի Բարկովան:
Հետևեք մեզ՝ այստեղ