Ալժիրի հավաքականը նվազագույն հաշվով հաղթել է Կոնգոյի ընտրանուն
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Ալժիրի հավաքականը դրամատիկ պայքարում 1։0 հաշվով առավելության հասավ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ընտրանու նկատմամբ։ Հանդիպումը կայացավ Մարոկկոյի Ռաբատ քաղաքի «Արքայազն Մուլայ Հասան» մարզադաշտում։
Թիմերին չհաջողվեց գոլեր խփել հիմնական ժամանակում։ Հանդիպման ելքը վճռվեց լրացուցիչ ժամանակի ավարտին․ 119-րդ րոպեին Ալժիրի հաղթական գնդակը հեղինակեց Ադիլ Բուլբինան։
Կոնգոյացիների հայտացուցակում էր նաև Հայաստանի գործող չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն, սակայն նա ամբողջ հանդիպման ընթացքում մնաց պահեստայինների նստարանին։
Այսպիսով, Ալժիրի հավաքականը դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Կիսաեզրափակիչի ուղեգրի համար «Անապատի աղվեսները» հունվարի 10-ին կմրցեն Նիգերիայի հավաքականի հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ