Բրյուսելի մետրոյում երթևեկությունը վերականգնված է
ՄիջազգայինԲրյուսելի մետրոպոլիտենի ղեկավարությունը հայտարարել է Բելգիայի մայրաքաղաքի մետրոյի բոլոր ճյուղերում երթևեկությունը վերականգնելու մասին, որի կայարաններից մեկում մարտի 22-ին ահաբեկչական գործողություն էր տեղի ունեցել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է Soir թերթը:
«Բրյուսելի հասարակական տրանսպորտի գործարկուն՝ STIB-ն, հայտարարել է մարի 25-ի առավոտյան մետրոյի բոլոր կայարանների աշխատանքի վերականգնման մասին»,- հայտնել է հրատարակությունը: Դրա հետ մեկտեղ STIB-ում նշել են, որ միայն 38 կայարանները բաց կլինեն առանց սահմանափակումների: Մասնավորապես, առաջին և հինգերորդ գծերը մարտի 25-ին աշխատանքը կդադարեցնեն տեղական ժամանակով 19.00-ին:
Մարտի 22-ին երեք պայթյուն է տեղի ունեցել Բելգիայի մայրաքաղաքում: Թագավորության առողջապահության նախարարության նախնական տվյալների համաձայն՝ դրանք 31 մարդու կյանք են խլել, 316 հոգի վերքեր են ստացել, նրանցից 121-ը գտնվում են հիվանդանոցներում: Մարտի 24-ին երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակն առավելագույն չորրորդից իջեցվել է երրորդ մակարդակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: