Մենք ունեցանք 1 ժամանոց արդյունավետ զրույց Թրամփի, Զելենսկու և մի քանի եվրոպացի առաջնորդների հետ. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մենք ունեցանք մեկ ժամ տևողությամբ արդյունավետ զրույց Թրամփի, Զելենսկու և մի քանի եվրոպացի առաջնորդների հետ՝ քննարկելու նրանց խաղաղ բանակցությունները։ Արձանագրվել է զգալի առաջընթաց, որը մենք ողջունել ենք, գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր լեյենը X հարթակում։
Նա ընդգծել է, որ Եվրոպան պատրաստ է շարունակել համագործակցությունը Ուկրաինայի և Միացյալ Նահանգների հետ՝ ձեռք բերված առաջընթացն ամրապնդելու համար։ Նա հավելել է, որ Կիևի համար հուսալի անվտանգության երաշխիքների ապահովումը գերակա նշանակություն ունի։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Զելենսկու հետ լրացուցիչ շփումների մասին։ Ամերիկացի առաջնորդը նշել էր, որ առաջիկա շաբաթներին ակնկալում է բազմաթիվ շփումներ իր ուկրաինացի գործընկերոջ հետ։
հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին Ֆլորիդայում տեղի է ունեցել Թրամփ-Զելենսկի հանդիպումը:
Հետևեք մեզ՝ այստեղ