Էրիկսենը հայտնել է, թե դեռ որքան կծառայի իր սրտի ռիթմավարը
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը խոսել է սրտի ռիթմավարով (կարդիոստիմուլյատոր) հանդես գալու մասին՝ նշելով, որ խաղադաշտում դրա առկայության մասին չի մտածում։
«Ստիպված եմ մարտկոցները փոխել յուրաքանչյուր 15 տարին մեկ։ Այնպես որ, դեռ գրեթե 10 տարի մնացել է։ Հիվանդանոցում դա ստուգում են համակարգչով, որից հետո պարզ է դառնում, թե որքան ժամանակ է մնացել մինչև փոխարինումը։
Անկեղծ ասած՝ ես դրա մասին չեմ մտածում։ Չգիտեմ՝ ինչու, բայց խաղի կամ մարզման ժամանակ այդ միտքն ինձ չի անհանգստացնում։ Դրանում ոչ մի վատ բան չկա»,- Էրիկսենի խոսքերն է մեջբերում A Bola-ն՝ հղում անելով The Times-ին։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսին՝ Եվրոպայի առաջնության Դանիա - Ֆինլանդիա հանդիպման ժամանակ, Էրիկսենի սիրտը կանգ էր առել։ Այդ դեպքից ի վեր դանիացի ֆուտբոլիստը խաղում է սրտի ռիթմավարով։
Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա կիսապաշտպանը «Վոլֆսբուրգի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 13 հանդիպման և դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հետևեք մեզ՝ այստեղ