«Ցրվենա Զվեզդան» պատրաստ է այս ձմռանը վաճառել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սերբական «Ցրվենա Զվեզդան» պատրաստ է արդեն այս ձմռանը բաժանվել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանից։ Այս մասին հայտնում է սերբ լրագրող Իվան Ցվետկովիչը։
««Ցրվենա Զվեզդան» դեռևս առաջարկներ չի ստացել Թիկնիզյանի համար։ Ակումբը պատրաստ է վաճառել Նաիրին, եթե այս ձմռանը լավ առաջարկ ստանա, սակայն մինչ այժմ նման առաջարկ չի եղել», — ասել է Ցվետկովիչը Sport-Express-ի հետ զրույցում։
Թիկնիզյանը միացել է «Ցրվենա Զվեզդային» 2025 թվականի հուլիսին։ 26-ամյա ֆուտբոլիստը սերբական թիմի կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում և կատարել 2 գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt-ը հայ պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 4.5 միլիոն եվրո։
Հետևեք մեզ՝ այստեղ