Ինձ համար այդ հարցում ահել-ջահել կապ չունի. Արսեն Սաֆարյանը՝ երիտասարդ երգահանների ու ապագա ծրագրերի մասին
LifeLife.panorama.am-ը գրում է .
Վերջին շրջանում ոչ այնքան ակտիվ բեմական գործունեություն ծավալող երգիչ Արսեն Սաֆարյանն այս պահին որպես ժյուրի է ներկայանում «Շանթ» Հ/Կ-ի «Պրեմիերա» նախագծում: Life.panorama.am-ի հետ զրույցում երգիչը խոսել է նոր սերնդի նկատմամբ իր կարծիքների, առաջիկայում սպասվելիք ծրագրերի եւ այսօրվա հայկական երգարվեսի մասին:
-Արսեն երկար ժամանակ էր, Ձեզ էկրաններին չէինք տեսնում, իսկ հիմա ժյուրիի կարգավիճակում եք ներկայանում, ինչպե՞ս ընդունեցիք առաջարկը:
- Այո, առաջարկը սիրով ընդունեցի, քանի որ ըստ իս «Պրեմիերա» նախագիծն իր նշանակությամբ շատ կարեւոր է, այն հնարավորություն է տալիս թե սկսնակ, թե արդեն հայտնի հեղինակներին ներկայացնել իրենց երգերը: Նախագիծն ինքնին հետաքրքիր է, քանի որ նոր երգերը պետք է շունչ ստանան եւ նոր մարդիկ պետք է գնահատվեն:
-Արսեն, բայց հիմա միշտ չէ, որ ձեր սերնդակիցները հավանում են նոր սերունդներին, նրանցից հաճախ կարող ենք լսել, որ տաղանդները քիչ են:
- Ես այնքան էլ համաձայն չեմ այդ տեսակետներին: Իհարկե, կան անտաղանդ հեղինակներ ու կատարողներ, բաjց նրանց կողքին նաեւ իսկապես տաղանդավորներ: Կոնկրետ նախագծի շրջանակներում շատ լավ երգեր ենք ստացել, որոնք մեզ հաճելիորեն զարմացրել է: Ես այն տեսակներից չեմ, որ ասում են՝ «Դե մենք ուրիշ էինք», տաղանդներ միշտ են լինելու, ուրիշ հարց է, թե այս ոլորտն ուր է գնում:
Շարունակությունը՝ այստեղ