Վրաստանը Ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է. ԱԳ նախարար
ՄիջազգայինՏարածաշրջանում առկա բոլոր հիմնահարցերը պետք է կարգավորվեն միայն խաղաղ ճանապարհով: Այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: «Մենք պարոն Նալբանդյանի հետ խոսել ենք տարածաշրջանում առկա կոնֆլիկտների մասին ու եկել ենք այն եզրակացության, որ բոլոր կոնֆլիկտները պետք է կարգավորվեն միայն խաղաղ ճանապարհով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց վրացի նախարարը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ նշեց, որ իր գործընկերոջը ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և կարևորել Վրաստանի աջակցությունը միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափին` Միսնկի խմբի համանախագահության ջանքերին` ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:
Ավելի վաղ Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հյուրն այցելել է նաև հուշահամալիրի «Հիշողության պատի» մոտ, որտեղ ամփոփված է Հայոց ցեղասպանության տարիներին հայ ժողովրդին օգնած հայտնի գործիչների գերեզմաններից բերված հող:
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հուլիսի 17-ին: Հայաստանի Հանրապետության դեսպանությունը սկսել է գործել Թբիլիսիում 1993 թ. հուլիսից: 2008թ. ապրիլին Բաթումում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև գործում են փոխհարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող շուրջ 80 միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր և արձանագրություններ: Երկու երկրների միջեւ հիմնարար փաստաթուղթը 2001 թ. հոկտեմբերին ստորագրված «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ անվտանգության