Առեղծվածային դեպք․ կինը ընկել է 10-րդ հարկից Եղանակը Հայաստանում Իրանի ռազմածովային և ռազմաօդային ուժերն այլևս գոյություն չունեն. Թրամփ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի. Գոհար Մելոյան 1 հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված, շատ մեծ խախտում է, 846 հասցեում 20+ մարդ կար գրանցված Ահազանգեր կային, որ պետական ծառայության աշխատակիցներին ստիպել էին գնալ, իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել. Գոհար Մելոյան Մեր քաղաքական ուժից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ տարեց մարդիկ. Գոհար Մելոյան Հորդանանի ՀՕՊ միջոցները որuացել են իրանական հինգ բալիuտիկ hրթիռ Ոստիկանությունը լքված մեքենայում հայտնաբերել է չորս գլխատված մարմին Չինաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ԵՄ-ի՝ հակառուuական պատժամիջnցների նոր փաթեթի ծրագրերը


Նոր զարգացում. կոշտ գնահատական բրիտանական հարթակից. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես «Փաստն» արդեն նախկինում գրել էր, եվրոպական և միջազգային ազդեցիկ շրջանակները ոչ միայն տեղյակ են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ տեղի ունեցողին, այլև այն արդեն գնահատում են որպես արժեհամակարգային ճգնաժամ, որը դուրս է գալիս Հայաստանի ներքին օրակարգի սահմաններից։

Տեղեկացրել ենք, որ Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի նախագահության ջանքերով ձևավորվել է հատուկ նախաձեռնություն, որին միացել են մի շարք ծանրակշիռ քաղաքական, ակադեմիական և հոգևոր գործիչներ։ Նախաձեռնությանը ներգրավված են Կենտերբերիի նախկին արքեպիսկոպոս Լորդ Քերի Քլիֆթոնը, Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չարնոգուրսկին, Լորդ Մարքիզ Ռեադինգը, Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, Պրետորիայի համալսարանի պրոֆեսոր և եպիսկոպոս Պատրիկ Սուխդեոն, ԵՄ նախկին հանձնակատար Յան Ֆիգելը, «The Guardian»-ի նախկին թղթակից Ջոնաթան Սթիլը, Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության ղեկավար Ջոն Էյբները, ԵՄ պատգամավոր Լյուբոշ Բլահան, Սլովակիայի խորհրդարանի նախկին խոսնակ Ֆրանտիշեկ Միկլոշկոն, Բեռլինի օրենսդիր մարմնի պատգամավոր Վոլֆգանգ Հումելը, Շիլլերի ինստիտուտի ղեկավար Հելգա Զեպպ-Լարոուշը, Պրահայի դիվանագիտական ակադեմիայի նախագահ Ցիրիլ Սվոբոդան, տնտեսագետ Յան Քեմփբելը, միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը, Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, Իտալիայի նախկին վարչապետ և ԵՄ նախկին ղեկավար Ռոմանո Պրոդին, ինչպես նաև անվտանգության եվրոպական ինստիտուտի գլխավոր քարտուղար, բրիգադային գեներալ Գուստավ Գուստենաուն։

Այս շրջանակի գնահատմամբ, Հայաստանում սկսվել է համակարգային գրոհ Կաթողիկոսի և ամբողջ Հայ առաքելական եկեղեցու դեմ։ Նրանց դիտարկմամբ, հոգևորականների ձերբակալությունները, Մայր Աթոռի շուրջ ճնշումների ուժեղացումը և իշխանության կողմից եկեղեցական դաշտի արհեստական պառակտումը ոչ միայն հակասում են ժողովրդավարական նորմերին, այլև ուղղակիորեն վտանգում են երկրի ներքին կայունությունն ու անվտանգությունը։

Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս գնահատականները շուտով կփոխանցվեն եվրոպական օրակարգի ամենաբարձր հարթակներին՝ կոնկրետ պահանջներով։

Եվ ահա նոր զարգացում․ մեր տեղեկություններով, այս թեման արդեն ակտիվորեն շրջանառվում է նաև բրիտանական մեդիա-քաղաքական միջավայրում։ Բրիտանական հեղինակավոր The Daily Telegraph-ի եթերում լրագրող Թիմ Սթենլին և բրիտանացի քահանա Բենեդիկտ Քիլին քննարկել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքական գիծը՝ այն բնորոշելով որպես ավտորիտար և վտանգավոր։

Քահանայի խոսքով՝ Հայաստանի վարչապետը թողնում է կոլաբորացիոնիստի տպավորություն։ Նրա գնահատմամբ՝ խոսքը վերաբերում է Ադրբեջանին ուղղված զիջումներին, ներքին ընդդիմախոսների լռեցմանը և բողոք բարձրացնող արքեպիսկոպոսների ձերբակալություններին։ Եթերում նաև հնչել է պնդում, որ արքեպիսկոպոսների մի զգալի մասը ներկայումս գտնվում է կալանքի կամ քրեական ճնշման տակ։

Ի դեպ, նախաձեռնող խումբը արդեն իսկ պատրաստվում է հարցը բարձրացնել եվրոպական կառույցներում՝ պահանջելով դադարեցնել ճնշումները, ազատ արձակել անօրինական կալանավորված հոգևորականներին և վերականգնել Հայաստանի իշխանությունների պարտավորությունները օրենքի գերակայության և մարդու հիմնարար ազատությունների նկատմամբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԿԸՀ-ն դեռ ձայների վերահաշվարկ է անում․ Նարեկ ԿարապետյանԱպարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունըՎերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն․ Իվետա ՏոնոյանԵթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ ԿարապետյանԻվետա Տոնոյանի արձագանքը լրագրող Վահե Մակարյանի այսօրվա հերթական «բացահայտմանը»«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր ԱվետիսյանJunius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներովԷդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա ԳևորգյանՊուտինը միգրանտներին տուգանելու մասին օրենք է ստորագրելՄեկնարկում է երեխայի խնամքի նպաստների վճարման գործընթացըԸնդդիմադիր թեկնածուների թիմերը ենթարկվել են բոլոր հնարավոր հալածանքներին․ Արամ ՊետրոսյանՀավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն ԳրիգորյանՀՀ ընտրությունների պատմության մեջ այսքան ձերբակալված երբեք չի եղել․ Ավետիք ՉալաբյանԱռեղծվածային դեպք․ կինը ընկել է 10-րդ հարկից Հարցազրույց Solaron-ի համահիմնադիր Արթուր Ալավերդյանի հետ ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային «Էքսկլուզիվ բացահայտում անեմ». Մելոյանը՝ «Ուժեղ Հայաստանին» վերագրվող ընտրակաշառքի գործի մասին Գյումրիում Սարիկ Մինասյանը մտել էր տեղամաս և ակնհայտ ուղղորդում էր մարդկանց. Մելոյան Եղանակը ՀայաստանումԵթե էս քանակի խախտումներ չլիներ, Սամվել Կարապետյանը հիմա իշխող ուժի առաջնորդը կլիներ. Մելոյան Ամբողջ Երևանում վերահաշարվակ է. ՔՊ-ի թեկնածուներն ուղղորդումներ են արել. Մելոյան Ուժեղ Հայաստանը կգնա փողոցային պայքարի. Մանրամասնում է Գոհար Մելոյանը Իրանի ռազմածովային և ռազմաօդային ուժերն այլևս գոյություն չունեն. Թրամփ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի. Գոհար Մելոյան Քվեաթերթիկ դուրս բերելն արգելված է, աղբարկղի թերթիկները վերցնելն արգելվում․ Մելոյան Ընտրություններից հետո մնացած հարցերը․ ճնշումներ, արտաքին ազդեցություններ և վստահության ճգնաժամ Դուք պարտավոր եք հրապարակել այդ տվյալները, որպեսզի մեր ժողովուրդը, մեր ընտրողը, իմանա ճշմարտությունը և իր գնահատականը տա նրանց, ովքեր գողացել են իր ձայները. Է. ՄարուքյանՔաղաքացին եկել է ընտրելու, գյուղապետը սկսել է քաշքաշել, բղավել, ուղղորդել. Մելոյան 1 հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված, շատ մեծ խախտում է, 846 հասցեում 20+ մարդ կար գրանցված Ահազանգեր կային, որ պետական ծառայության աշխատակիցներին ստիպել էին գնալ, իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել. Գոհար Մելոյան Մեր քաղաքական ուժից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ տարեց մարդիկ. Գոհար Մելոյան Մեր երկրում իրավապահ մարմինները վեր են ածվել քաղաքական սպասարկուի․ Մելոյան Դեպքեր կան, որ մարդիկ 16 քվեաթերթիկով մտել են ընտրատեղամաս. Գոհար Մելոյան Գոհար Մելոյանի մամլո ասուլիսը Նոր ընտրակեղծիքներն եկան. Էդմոն ՄարուքյանՀորդանանի ՀՕՊ միջոցները որuացել են իրանական հինգ բալիuտիկ hրթիռ Ոստիկանությունը լքված մեքենայում հայտնաբերել է չորս գլխատված մարմին Ես զգուշացնում եմ, որ դատական հայցեր են ներկայացվելու բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն խաղալ մեր բարի համբավի հետ. Իվետա Տոնոյան Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը Չինաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ԵՄ-ի՝ հակառուuական պատժամիջnցների նոր փաթեթի ծրագրերը Իշխանության ներքին տեղաշարժերը․ ովքե՞ր են հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին Խոշոր վթար՝ Արարատում, անչափահաս ուղևորներ են տեղափոխվել հիվանդանոցԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի համաձայնեցումը կարող է ամիսներ տևել. Վենս 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հունիսի 11-ինՍյունիքում 42-ամյա տղամարդը հայտնել է, որ հարևանը մահակով ծեծի է ենթարկել իրենՀյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում հարյուրավոր բնակիչներ դուրս են եկել փողոց՝ հակամիգրանտական բողոքի ակցիաների Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ Ուկրաինան հարվածել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանի (տեսանյութ) Ընդդիմությունը գիշերը պետք է ասեր, որ Փաշինյանը պարտվել է. Ավետիք Չալաբյան Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված