Ջերմ հանդիպումներ և անկեղծ զրույցներ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքը Մուշում Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից «Ուժեղ Հայաստան» դաշինքը Մուշում է «Վերջիվերջո, մենք բոլորս նույն նավում ենք, և այդ նավի անունը Հայաստան է». Մհեր Ավետիսյան «Չարիք է բացարձակ իշխանություն ունենալը». Մարուքյանը՝ Գյումրիում ՔՊ շապիկով ուսուցիչ և աշակերտ. Բյուրականի դպրոցի տնօրենը կոլեկտիվի հետ մասնակցում է ՔՊ քարոզարշավին Նարեկ Կարապետյանը հրապարակում է ադրբեջանական ծրագրի փաստաթղթերը Ոչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն․ Էդմոն Մարուքյան Կամ դու կգաս հունիսի 3-ին, կամ ադրբեջանցիները կգան… Բազմամարդ հանրահավաքից հետո Ուժեղ Հայաստանը շարունակում է իրազեկման արշավը Գյումրիում


Դատախազը դատարան է հանձնել Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի տնօրենի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Դատախազը 2025 թվականի դեկտեմբերի 26-ին իրավասու դատարան է հանձնել Գիտությունների ազգային ակադեմիայի «Գ.Ս. Դավթյանի անվան  Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Ինստիտուտ) տնօրեն Խ.Մ.-ի և ևս 1 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Խ.Մ.-ն, 2013-2019 թվականների ընթացքում երեք ընկերությունների հետ կնքել է պետության կարիքների համար ապրանքի մատակարարման պայմանագրեր, որոնց հիման վրա հաշվետու ժամանակահատվածում նրան վստահվել է ընդհանուր 14 միլիոն 676 հազար դրամին համարժեք 35 հազար 700 լիտր բենզին: Այնուհետև, Խ.Մ.-ն Ինստիտուտի ընթացիկ գործունեության, գիտարշավների և տեղական գործուղումների իրականացման պատրվակով, փոխտնօրենի և վարորդի օժանդակությամբ տարբեր ծավալի վառելանյութ է դուրս գրել, որը նպատակին չի ծառայել. աշխատակիցները գիտական և գիտատեխնիկական հետազոտություններ կատարելու կամ ինստիտուտի ընթացիկ գործունեության իրականացման համար անհրաժեշտ վայրեր մեկնել են սեփական միջոցներով:

Վերոնշյալ գործողությունների հետևանքով Խ.Մ.-ն հափշտակել է իրեն վստահված գույքը՝ պետությանը պատճառելով ընդհանուր 14 միլիոն 676 հազար դրամի վնաս:

Քրեական վարույթից բացի, Դատախազությունը, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում՝

  • Հայցադիմում է ներկայացրել դատարան՝ Ինստիտուտի Դիլիջանի փորձակայանի մասնավորեցումն անվավեր ճանաչելու պահանջով: Դատախազության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Խ.Մ.-ի հայրը՝ Ս.Մ.-ն, ով մինչև Խ.Մ.-ի կողմից Ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար դառնալը եղել է նույն Ինստիտուտի տնօրենը, 2003 թվականին Դիլիջան համայնքի Պարզ լճի խճուղի հասցեում գտնվող՝ 6 հա մակերեսով հողատարածքն ապօրինի մասնավորեցրել է: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունը, պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրությամբ պարզել է, որ ՀՍՍՀ մինիստրների սովետի 1966 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ՝ Ինստիտուտին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է Դիլիջան համայնքի Պարզ լճի խճուղի հասցեում գտնվող 6 հա մակերեսով հողատարածքը: Կառավարության 2003 թվականի մարտի 20-ի որոշմամբ՝ Պետական գույքի կառավարման նախարարությանը թույլատրվել է Ինստիտուտի Դիլիջանի փորձակայանը (1 շենք՝ 296 քմ ընդհանուր մակերեսով, 3 ենթակառուցվածք՝ ընդհանուր 188,1 քմ ընդհանուր մակերեսով) վաճառել մրցույթով: 2003 թվականի օգոստոսի 12-ին անցկացվել է մրցույթ, որին մասնակցելու հայտ են ներկայացրել Ս.Մ.-ն և Է.Մ.-ն: Շենքի և ենթակառուցվածքների մրցույթով վաճառքի նվազագույն գին է սահմանվել 2 միլիոն 350 հազար դրամը: Ս.Մ.-ն առաջարկել է գնման համար 2 միլիոն 500 հազար դրամ, 1 միլիոն դրամ ներդրում՝ 3 տարվա ընթացքում և որպես լրացուցիչ պայման՝ գիտական անձնակազմի պահպանում: Մրցույթի մյուս մասնակիցն առաջարկել է գնման համար 2 միլիոն 700 հազար դրամ, 5 միլիոն դրամ ներդրում՝ 3 տարվա ընթացքում և որպես լրացուցիչ պայման՝ 2 տարվա ընթացքում 8 նոր աշխատատեղի ստեղծում:

Դատախազության ուսումնասիրության արդյունքում ներկայացված հաղորդման հիման վրա՝ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, որով պարզվել է, որ մրցութային հանձնաժողովի որոշմամբ՝ մրցութային կարգի խախտմամբ հաղթող է ճանաչվել Ս.Մ.-ն:

  • Պարզվել է, որ 2004 թվականի ապրիլի 30-ին Ս.Մ.-ն Դիլիջան քաղաքի Պարզ լճի խճուղի հասցեում գտնվող՝ 62,67 քմ մակերեսով անշարժ գույքն առուվաճառքի պայմանագրով օտարել է Ա.Չ.-ին՝ 416 հազար դրամով, իսկ 2008 թվականի մարտի 31-ին, նույն անշարժ գույքն օտարվել է Ս.Մ.-ի որդուն՝ Խ.Մ.-ին: Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի գրության համաձայն՝ 3000 քմ, 2000 քմ և 1000 քմ մակերեսով հողամասերը, որոնք ընդգրկված են «Հատուկ պահպանվող տարածքների հողեր»-ի կազմում և տրամադրված են Ինստիտուտին, անվանակոչվել են «Դարման» հանգստի գոտու, իսկ շինություններն օգտագործվել են որպես հանգստյան տներ:

Ս.Մ.-ի կողմից վերոնշյալ գույքն օրենքի խախտմամբ օտարելու հիմքով՝ Դատախազության կողմից նոր հայց է ներկայացվել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ 2003 թվականի սեպտեմբերի 19-ին կնքված պետական գույքի մասնավորեցման պայմանագիրը լուծելու և որպես հետևանք՝ Ս.Մ.-ի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը վերացնելու պահանջով:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ՝ այստեղ

Ջերմ հանդիպումներ և անկեղծ զրույցներ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՄուշումՈւժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից«Ուժեղ Հայաստան» դաշինքը Մուշում է«Վերջիվերջո, մենք բոլորս նույն նավում ենք, և այդ նավի անունը Հայաստան է». Մհեր Ավետիսյան «Չարիք է բացարձակ իշխանություն ունենալը». Մարուքյանը՝ ԳյումրիումՔՊ շապիկով ուսուցիչ և աշակերտ. Բյուրականի դպրոցի տնօրենը կոլեկտիվի հետ մասնակցում է ՔՊ քարոզարշավին Նարեկ Կարապետյանը հրապարակում է ադրբեջանական ծրագրի փաստաթղթերըՈչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն․ Էդմոն ՄարուքյանԿամ դու կգաս հունիսի 3-ին, կամ ադրբեջանցիները կգան… Բազմամարդ հանրահավաքից հետո Ուժեղ Հայաստանը շարունակում է իրազեկման արշավը ԳյումրիումՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանի» ասուլիսը Գյումրիում Ինչպես է Նարեկ Կարապետյանը շփվում Վարդանանց հրապարակում հավաքված գյումրեցիների հետ Բյուրականի դպրոցի տնօրենը ՔՊ-ի հավաքին մարդ է հավաքում (ձայնագրություն )Գյումրի, Ուժեղ Հայաստան, լուսանկարներ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ 2026 թվականի հունիսի 1-7-ի համար Սպիտակից մինչև Ալավերդի․ քննարկվել են քաղաքացիներին հուզող հարցերը․ Գագիկ Ծառուկյան Գերմանացիները մշակել են արևային վահանակները քողարկելու միջոց արդյունավետության նվազագույն կորստով. Դրանք նման են մարմարի, աղյուսի և կղմինդրիՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի այսօր Վանաձորում բшխվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Թուրքիայում ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է ութ մարդ Հրդեh՝ Երևանի տներից մեկում․ տnւժածներ չկան Մեկ անձի շոուի վերջը. ինչպե՞ս ներդնել իրական պառլամենտարիզմ Հայաստանում․ Էդմոն Մարուքյան Հայեր ջան սա ընտրություն է ճշմարտության և կեղծիքի միջև․ Տաթևիկ Կարապետյան Փոփոխությունները գալիս են Ուժեղ Արևածագ ու Ուժեղ Ծաթեր՝ Սամվել Կարապետյանի հետԵրևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Porsche Cayenne»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Sentra»-ն․ կան վիրավnրներ ֆրանսիական «ՊՍԺ» ֆուտբոլային ակումբի հաղթանակից հետո Փարիզում մասշտաբային անկարգnւթյուններ են սկսվել․ կան հարյուրավոր ձերբակալվածներ ՊՍԺ-ն նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը Ի՞նչ եղանակ է սպասվում մայիսի 31-ից հունիսի 4-ին Հինգ տարեկան երեխա է ընկել իններորդ հարկի բնակարանի պատուհանիցՏասնյակ հասցեներում հունիսի 2-ին, 3-ին և 4-ին գազ չի լինելու Երկուշաբթի նախատեսված են հոսանքազրկումներ նշված հասցեներումԹուրքիայի ափերին Սև ծովի մի հատվածը շագանակագույն է ներկվելՈւժեղ Հայաստանում գերակայելու է մարդու իրավունքը․ Արամ ՎարդևանյանԱնկեղծ ժպիտներ ու ջերմ ողջույններ. Գյումրին դիմավորեց Նարեկ ԿարապետյանինԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանումԼեփ-լեցուն Վարդանանց հրապարակը վանկարկում է` Սամվել՜ վարչապետԻ՞նչ եղանակ է սպասվում մայիսի 31-ից հունիսի 4-ինՀայ շախմատիստուհիները շարունակում են պայքարը Եվրոպայի անհատական առաջնությունումՍամվել Կարապետյանը մինչև օրս կալանավորված է Ադրբեջանի պահանջով. Արամ ՎարդևանյանԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանում. Նարեկ ԿարապետյանՆերդրումներ ենք բերելու, որ Գյումրին դառնա միջազգային տուրիստական հանգույց. Սամվել ԿարապետյանԵրևանի Անգլիական այգում մեկնարկել է Մանկական գրքի փառատոնըԳյուղատնտեսական ծրագրում փաստաթղթերի ներկայացման պահանջները կթեթևացվենԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները«Մոլդովական սցենարը» Հայաստանը տանելու է «վիլայեթացման». Հրաչյա ՌոստոմյանԱռաջին դասարանցիների վարքի համար գնահատականներ չեն դրվի. ՌԴԿառավարությունը երկարաձգում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության ժամկետըՀերթական վիճաբանությունը՝ Արարատի մարզումԲժիշկը զգուշացրել է դեղամիջոցի և ալկոհոլի համակցման կործանարար հետևանքների մասինՎթար է․ մինչև երեկո ջուր չի լինելու
Ամենադիտված