Քերին հայտնել է, որ իր ճամպրուկի պարունակությունն այժմ «Պուտինի հետ իրենց գաղտնիքն» է
ՄիջազգայինԱՄՆ-ի պետքարուղար Ջոն Քերին չի բացել այն ճամպրուկի շուրջը ծագած ինտրիգը, որով նա Մոսկվա Էր ժամանել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, բացելով Քերիի հետ հանդիպումը, խոստովանել Է, որ իրեն հետաքրքրել Է պետքարտուղարի քեյսը, որը նա չի վստահել ոչ մեկին եւ դրանով Է իջել ինքնաթիռի սանդուղքով: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ Է եղել ճամպրուկում՝ Քերին ասել Է. «Դա Վլադիմիր Պուտինի հետ մեր գաղտնիքն Է»:
Սակայն պետքարտուղարը չի հրաժարվել հայտնել այն մյուս գաղտնիքը, որը նույնպես հուզել Է լրագրողներին, թե ինչու Է նա Մոսկվա ժամանել կիթառով: «Ես այն հետս տանում են ամեն տեղ, ուր Էլ որ գնամ,- ասել Է նա:- Այն նվագում են միշտ, երբ նման հնարավորություն Է ստեղծվում, ինձ ավելի շատ պրակտիկա Է հարկավոր», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: