Ռուբիոն ու Մանեթը քննարկել են Կամբոջայի և Թաիլանդի միջև շարունակվող բախումները
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթի հետ, հայտնել է Պետդեպարտամենտը։
Նրանք քննարկել են նաև Կամբոջայի և Թաիլանդի միջև շարունակվող բախումները։
Պետքարտուղարը վերահաստատել է Դոնալդ Թրամփի հանձնառությունը խաղաղությանը և Կուալա Լումպուրի խաղաղության համաձայնագրերի լիարժեք իրականացման անհրաժեշտությունը։
Ռուբիոն նաև վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ նպաստելու Կամբոջայի և Թաիլանդի միջև խաղաղություն և կայունություն ապահովելու բանակցություններին։
Հետևեք մեզ՝ այստեղ