Կանխվել է սպայի դեմ մաhափորձը (տեսանյութ)
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ստավրոպոլում կանխվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության սպայի դեմ մահափորձը, հայտնել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ աղջիկը հայտնվել է խարդախների ազդեցության տակ, որոնք, քրեական հետապնդման սպառնալիքի ներքո՝ համոզել են նրան ահաբեկչական հարձակում կատարել։
18-ամյա աղջիկը, ենթադրաբար, պլանավորել է զորամասի մոտ կայանված մեքենային ամրացնել ինքնաշեն պայթուցիկ սարք, որը համարժեք է եղել 400 գրամ տրոտիլի։ Ըստ ՌԴ ԱԴԾ-ի՝ պայթուցիկը ձեռք է բերվել «ուկրաինացի կուրատորներից»։ Հատուկ ծառայության աշխատակիցներն աղջկան նույնականացրել ու ձերբակալել են դեպքի վայրում։
Տեսանյութն այստեղ
Հետևեք մեզ՝ այստեղ