Յամալը նշել է, թե որն է իր տան ամենաարժեքավոր իրը
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը նշել է, թե որն է իր տանը պահվող ամենաարժեքավոր իրը։
«Ո՞րն է իմ տան ամենաարժեքավոր իրը։ Դա Ֆրանսիայի դարպասը խփած գնդակն է», - ասել է 17-ամյա թևային հարձակվողն իր YouTube-յան ալիքում։
Հիշեցնենք, որ Լամինը գոլ խփեց Ֆրանսիայի դարպասը Եվրո-2024-ի կիսաեզրափակչում։ Իսպանիան հաղթեց այդ մրցաշարում՝ եզրափակչում 2:1 հաշվով առավելության հասնելով Անգլիայի նկատմամբ։
Ընդհանուր առմամբ, Յամալը «Կարմիր ֆուրիայի» կազմում անցկացրել է 23 խաղ, խփել 6 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։
Հետևեք մեզ՝ այստեղ