Քանդելով խանութը՝ փորձել են գողանալ բանկոմատ ու ճանապարհին կորցրել են այն․ (տեսանյութ)
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միացյալ Նահանգների Տեխաս նահանգի Ուայթ Սեթլմենթ քաղաքում ոստիկանությունը որոնում է երկու տղամարդկանց, ովքեր փորձել են խանութից բանկոմատ գողանալ՝ պատճառելով զգալի վնաս, դեկտեմբերի 24-ին հայտնել է CBS-ը՝ հղում անելով տեղական ոստիկանության հայտարարությանը։
«Ոստիկանությունը օգնություն է խնդրում այն կասկածյալներին նույնականացնելու համար, ովքեր գողացված ամենագնացով բանկոմատ են գողացել և այդպիսով ոչնչացրել խանութը», - ասվում է հայտարարության մեջ։
Դալասից գողացված ամենագնացով ժամանած կասկածյալները մետաղական մալուխ են միացրել բանկոմատին և փորձել են այն կտրուկ վարելով դուրս հանել։ Բանկոմատը կոտրել է ցուցափեղկը, ոչնչացրել խանութն ու բախվել փողոցին՝ վնասելով բենզալցակայանի մոտ կայանված մեքենա։
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն բանկոմատը պոկվել է մալուխից և լքված հայտնվել է մայրուղու եզրին։ Ամենագնացը հետագայում լքված հայտնաբերվել է քաղաքի մեկ այլ հատվածում։ Երկու կասկածյալներն էլ սև գլխարկներ, դիմակներ և նարնջագույն ձեռնոցներ են կրել։
Հետևեք մեզ՝ այստեղ