Վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, նրանց խորհրդականների համար կներդրվեն բարեվարքության ուսումնասիրության կառուցակարգեր
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կառավարությունը հավանություն է տվել «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին:
Օրինագծերի ընդունմամբ ակնկալվում է ներդնել բարեվարքության ուսումնասիրության կառուցակարգեր վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, նրանց խորհրդականների, ինչպես նաև հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների և նախարարների տեղակալների համար:
Բարեվարքության ուսումնասիրության պարտադիր գործընթացի ներդրումը կնպաստի պետական համակարգի նկատմամբ վստահության և թափանցիկության բարձրացմանը: Միաժամանակ, հետևողականորեն իրականացնելով բարեվարքության ստուգումներ, հնարավոր կլինի նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, ինչն ուղղակիորեն կբարձրացնի հանրային վստահությունը պետական պաշտոնատար անձանց նկատմամբ:
Բարեվարքության ուսումնասիրությունը կավելացնի հանրային պաշտոններում նշանակվող անձանց հաշվետվողականությունը և հանրային վերահսկողության մակարդակը:
Հետևեք մեզ՝ այստեղ