Յամալը բացատրել է, թե ինչու չունի ընկերուհի. պատճառը գիշերային սովորությունն է
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը խոստովանել է, որ չի կարողանում անձնական հարաբերություններ սկսել գիշերները արթնանալու իր սովորության պատճառով։
Վերջերս ֆուտբոլիստը YouTube-յան ալիք է բացել, որը հաշված օրերի ընթացքում հավաքել է ավելի քան մեկ միլիոն բաժանորդ։ Իր հրապարակած տեսանյութում Յամալը ցուցադրել է բնակարանը և խոսել իր առօրյայի մասին՝ կատակով անդրադառնալով նաև անձնական կյանքին։
«Ես փորձում եմ շուտ քնել, որպեսզի կեսգիշերին արթնանամ։ Կմտածեք, թե արթնանում եմ ժամին նայելու և մտքում ասելու՝ «դեռ կարող եմ քնել», բայց՝ ոչ։ Ես արթնանում եմ թխվածքաբլիթ ուտելու համար։ Դա ինձ դուր է գալիս։ Ահա թե ինչու ես չեմ կարող ընկերուհի ունենալ»,- նշել է Յամալը։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Հետևեք մեզ՝ այստեղ