Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին տեղի է ունեցել զինվшծ բախnւմ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին տեղի է ունեցել զինված բախում, որի հետևանքով կան զոհեր, հաղորդել է Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն։
Կոմիտեի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Խաթլոնի շրջանի Շամսիդդին Շոխին շրջանում։ Սահմանը անօրինական կերպով հատած ահաբեկչական կազմակերպության երեք անդամ զինված դիմադրություն են ցուցաբերել և ոչնչացվել են գործողության ընթացքում։
Բախման հետևանքով զոհվել է Տաջիկստանի սահմանապահ ծառայության երկու սպա։ Գործողության ավարտից հետո սահմանին իրավիճակը գնահատվում է կայուն և հանգիստ։
Հետևեք մեզ՝ այստեղ