Կարկուտ, անձրև, ամպրոպ. ի՞նչ եղանակ է սպասվում ապրիլի 26-ից մայիսի 1-ը Ռուսաստանը Եվրոպայի անբաժանելի մասն է և չի կարող լինել նրա գլխավոր uպառնալիքը․ Պեսկով Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք Չալաբյան Խնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրшվորներ Աշխարհը չպետք է թույլ տա, որ Չեռնnբիլի шղետը կրկնվի․ դա անելու լավագույն միջոցը Ռուսաստանին uտիպելն է դադարեցնել իր խելագար հшրձակումները․ Զելենսկի Ֆրանսիական Լիգա 1-ի 31-րդ տուրում ՊՍԺ-ն հաղթեց «Անժեին» Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մարտունիում բшխվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրшվոր


Ներքաղաքական տարվա... զրոյական կետը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականի հենց տարեսկզբից ակնհայտ էր, որ երկրի հասարակական ու քաղաքական կյանքը գտնվում է (և գտնվելու է) վերաձևավորման ու որոնումների փուլում, որտեղ իշխանության, ընդդիմության, քաղաքացիական հասարակության հարաբերակցությունը, հասարակական տրամադրությունների փոփոխությունները, ինչպես նաև արտաքին ազդեցությունների ինտեգրումը որոշիչ դեր են խաղալու ինչպես ընթացիկ իրադարձությունների, այնպես էլ ապագա քաղաքական գործընթացների զարգացման տեսանկյունից՝ հատկապես հաշվի առնելով հաջորդ տարի սպասվող խորհրդարանական ընտրությունների նշանակալի ազդեցությունը։

Ինչպես անցած տարիների ընթացքում, այնպես էլ անցնող տարում ներքաղաքական կյանքի շարժիչ ուժը մնաց ատելության, փոխադարձ անհանդուրժողականության և հայհոյախոսության մթնոլորտը։ Բնական է, որ այսպիսի թունավոր մթնոլորտի պարագայում կառուցողական ու բովանդակային քննարկումներն անհնար են դառնում։ Արդյունքում քաղաքական հարթակներում ավելի շատ ականատես աղանք փոխադարձ մեղադրանքների, քան բովանդակային քննարկումների։

Ու չնայած այն հանգամանքին, որ ՀՀ իշխանությունները հայտարարում էին ժողովրդավարական արժեքներին հետևելու և գրանցված առաջընթացի մասին, մեր երկրում բոլոր ժողովրդավարական ավանդույթները հետևողականորեն լիովին ոտնահարվեցին ու շարունակում են ոտնահարվել։ Դրա արդյունքում քաղաքական հետապնդումները հասան իրենց գագաթնակետին (չնայած, ինչպես շատ փորձագետներ են նկատում, ամեն ինչ դեռ առջևում է, և գուցե դեռ չենք էլ հասել գագաթնակետին)։ Իրավիճակը ցույց տվեց, որ եթե որևէ անձ քաղաքականությամբ է զբաղված ու, առավել ևս, ընդգրկված է ընդդիմության շարքերում, ապա իրավապահ մահակի պոտենցիալ թիրախ է։

Միևնույն ժամանակ, իրավական ճնշումների տակ հայտնեցին մի շարք բարձրաստիճան եկեղեցականներ, ինչը պայմանավորված էր Եկեղեցի-քաղաքական իշխանություն սուր հակադրության դրսևորումներով։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ երբևիցե չէր արձանագրվել նմանատիպ դեպք, որ Եկեղեցին՝ որպես առանձին ինստիտուտ՝ իր բոլոր թերություններով հանդերձ, հարձակման ենթարկվեր քաղաքական իշխանության ղեկավարի կողմից, որը ոտնատակ է տալիս գրված ու չգրված բոլոր բարոյական ու իրավական նորմերը։

Բացի այդ, Փաշինյանի գլխավորած իշխանությունը շարունակեց վարկաբեկել մեր ազգային արժեհամակարգը՝ պատմությունից մինչև ազգային սիմվոլներ։ Դրա արդյունքում էլ ձևավորվեց, այսպես կոչված, «իրական Հայաստանի» կոնցեպտը, որը ձևախեղում է հայ ժողովրդի պատմական անցյալը։

Այս ամենի հետ մեկտեղ 2025 թվականի ընթացքում արդեն պարզ դարձավ, որ Փաշինյանը ընտրություններին գնալու է «խաղաղության օրակարգով», որի հիմնաքարը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումն է, ինչի այլընտրանքը ներկայացվում է նոր պատերազմը։ Բայց իրավիճակը շատ փխրուն է, ու միջազգային իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ փխրուն խաղաղությունը շատ արագ կարող է փլուզվել, որին կհետևի էսկալացիայի հերթական փուլը։ Չնայած, խաղաղության որևէ փաստաթուղթ ստորագրված էլ չէ...

Մինչ Հայաստանը տարվա ընթացքում շարունակում էր զիջումներ կատարել Ադրբեջանին, իշխող քաղաքական ուժի վարկանիշն ու ժողովրդականությունը գահավիժում էր։ Քանի որ ՔՊ-ն մեկ անձի կուսակցություն է, նրա համար կործանարար է, որ հատկապես թուլացել են Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիրքերը՝ հանգեցնելով նրա վարկանիշի կտրուկ անկման՝ հասնելով 11,5-13 %-ի: Այսինքն, նա այլևս ընդմիշտ կորցրել է իր ժողովրդականությունը, իսկ իր կուսակցությունը, որպես քաղաքական միավոր, ընդհանրապես չունի վարկանիշի նշույլ։ Սա նշանակում է, որ արդար, ազատ, ազնիվ ընտրությունների պարագայում, ՔՊ-ն մաքսիմում կարող է հույս ունենալ հաղթահարել անցողիկ շեմը: Դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հակաժողովրդավարական ընտրությունների, իսկ դրա համար փորձում է աջակցություն գտնել դրսում, որ արտաքին ուժերն իրեն սատարեն վերատադրվելու հարցում՝ ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունքում։

Ադրբեջանում անհանգստության նշաններ կան Հայաստանում ընդդիմության ակտիվացման հետ մեկտեղ, ու բացառված չէ, որ գործող իշխանություններին աջակցելու նպատակով Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից սիմվոլիկ քայլերը շարունակվեն, որպեսզի Փաշինյանի իշխանությունը հաջորդ տարի վերարտադրվի և շարունակի զիջումների ուղեգիծը։

Մյուս կողմից՝ չնայած այն հանգամանքին, որ տարեսկզբից իշխող քաղաքական ուժի դիրքերը շարունակեցին թուլանալ, ինչը պայմանավորված էր ինչպես ներքին դժգոհությամբ, այնպես էլ երկրի շահերը պաշտպանելու տեսանկյունից ապաշնորհ արտաքին քաղաքականությամբ, ընդդիմադիր ուժերն այդպես էլ չկարողացան օգտվել պահից ու իշխանափոխություն իրականացնել։ Անցնող տարվա ընթացքում ընդդիմությունն այդպես էլ զերծ մնաց փողոցային շարժումից՝ իր ուժերն ավելի շատ կենտրոնացնելով հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունների ուղղությամբ։ Հիմա ընդդիմադիր դաշտում նոր վերափոխումներ են սկսվել, նոր ուժեր են հայտ ներկայացրել՝ խորհրդարանում հայտնվելու, ինչու չէ՝ իշխանափոխության հասնելու ուղղությամբ։

Սակայն ընդդիմադիր ուժերին դեռևս չի հաջողվում միասնական հարթակ ձևավորել, իսկ որոշ դեպքերում էլ այս քաղաքական միավորները զբաղված են ավելի շատ միմյանց մրոտելով, քան իշխանություններին քննադատելով, ինչը պարզապես ջուր է լցնում Նիկոլ Փաշինյանի ջրաղացին: Ընդդիմադիր դաշտում նոր միավորումներ և դաշինքներ ձևավորելու, ինչպես նաև սկզբունքային որոշ հարցերի շուրջ ֆիզիկապես չմիավորված ուժերի միջև համաձայնություններ ձեռք բերելու հարցում 2026 թվականի սկիզբը վճռական է լինելու։

Ինչ վերաբերում է հանրությանը, ապա տարվա ընթացքում հասարակության ներսում պահպանվեց առավելագույն իներտությունը քաղաքական գործընթացների նկատմամբ, որը մարդկանց կողմից քաղաքականությունից հիասթափության արդյունք էր։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարկուտ, անձրև, ամպրոպ. ի՞նչ եղանակ է սպասվում ապրիլի 26-ից մայիսի 1-ը Ռուսաստանը Եվրոպայի անբաժանելի մասն է և չի կարող լինել նրա գլխավոր uպառնալիքը․ Պեսկով Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք ՉալաբյանԽնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրшվորներ Աշխարհը չպետք է թույլ տա, որ Չեռնnբիլի шղետը կրկնվի․ դա անելու լավագույն միջոցը Ռուսաստանին uտիպելն է դադարեցնել իր խելագար հшրձակումները․ Զելենսկի Ֆրանսիական Լիգա 1-ի 31-րդ տուրում ՊՍԺ-ն հաղթեց «Անժեին» Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մարտունիում բшխվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրшվոր Խորապես անհանգստացած եմ Վաշինգտոնում տեղի ունեցած կրшկոցներից․ Ալիև Գագիկ Ծառուկյանն ընդունել է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահին և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղարին (տեսանյութ) Ահшբեկչական հшրձակում. զnհվել է 14 մարդ, վիրավnրվել՝ ավելի քան 38-ըԱնգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Սաութհեմփթոնին» Ծանրամարտի ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Իսպանիայում մշակվել են երկչափ արևային վահանակներ, որոնք իդեալական են շենքերի ճակատների համարՔասախ գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան բшխվել է գովազդային վահանակի սյանը․ կա վիրшվոր Օրբանը հրաժարվել է Հունգարիայի խորհրդարանի պատգամավորական մանդատից Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ ապրիլի 27-ից մայիսի 3-ը Ռումինիայի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին դրոնի ընկնելու պատճառովԿԳՄՍՆ-ն փոփոխություն է առաջարկում աշակերտական խորհուրդների ձևավորման ընթացակարգումԱՄՆ-ը վերսկսում է գնդակահարությամբ մահապատիժներըԱդրբեջանն Ուկրաինային հինգ ուղեւորատար ավտոբուս է նվիրելԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՓեզեշքիանը կոչ է արել Իրանի քաղաքացիներին խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան8 նշան, որ խոսում են վահանաձև գեղձի խնդրի մասինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավորԳարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնՆյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը և Ադրբեջանի ԱԳՆ-ի դատապարտումը. Էդմոն ՄարուքյանԱյս օրը հիշվելու է որպես խաբված քաղաքացու օր. Ալիկ ԱլեքսանյանՀրապարակում մեկնարկել է «Խաղաղության ձայնը» խորագրով համերգըՌուսաստանը փոխում է անձնագրերի կանոններըՓողը, թե՞ գաղափարը․ ի՞նչն է իրականում ձևավորում ընտրությունների արդյունքը․ Էդմոն ՄարուքյանԱհա, թե ինչպես են «լվանում» ցեղասպանին և մանիպուլացնում ժողովրդին․ Էդմոն Մարուքյան«Նրանք ուժեղ են». «Արարատ-Արմենիա-2013»-ի պատանի ֆուտբոլիստները Սոչիում արծաթե մեդալ նվաճեցին (Տեսանյութ)Ով էր ծեծի ենթարկել և մահվան հասցրել մեկ տարեկան երեխային․ Զոքանչը փեսայի դեմ ցուցմունք է տվելԲռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԶելենսկին հայտնել է Ադրբեջանի հետ 6 փաստաթուղթ ստորագրելու մասինԱնընդհատ անտրամադիր էր, տղայի մասին էր մտածում․ այսօր Ռոբերտ Աբաջյանի մայրիկի հոգեհանգիստն էԾովահենները Սոմալիի ափերի մոտ պակիստանյան շահերին առնչվող վառելիք տեղափոխող լցանավ են զավթելՈւժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը տեսանյութ է հրապարակել Սամվել Կարապետյանի հետ թիմի հանդիպումիցԶրույց Պահեստազորի սպաների միության ներկայացուցիչների հետ՝ հույսի, միասնության և այն փոփոխությունների մասին, որ Սամվել Կարապետյանն է բերելու. Նարեկ ԿարապետյանԱմեն ինչը փաստերով կներկայացվի մայիսին․ Արշակ ԿարապետյանԿառավարությունը, պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար Իշխանությունը մաքրում է ցեղասպան թուրքի անունը. Էդմոն ՄարուքյանԵթե այս իշխանությունը մնա, թոշակի անցնելու տարիքը բարձրանալու է․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի 1000 խոշորագույն հարկատուները․ ովքեր են առաջատարները Խոստացված պայքարը կոռուպցիայի դեմ տապալվեց, գազի գինն էլ չնվազեց․ Արմեն ՄանվելյանԱյս իշխանությունը յուրաքանչյուր քաղաքացու կյանքը մեկ դրամ է գնահատում․ Արեգ Սավգուլյան
Ամենադիտված