Ջերմ հանդիպումներ և անկեղծ զրույցներ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքը Մուշում Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից «Ուժեղ Հայաստան» դաշինքը Մուշում է «Վերջիվերջո, մենք բոլորս նույն նավում ենք, և այդ նավի անունը Հայաստան է». Մհեր Ավետիսյան «Չարիք է բացարձակ իշխանություն ունենալը». Մարուքյանը՝ Գյումրիում ՔՊ շապիկով ուսուցիչ և աշակերտ. Բյուրականի դպրոցի տնօրենը կոլեկտիվի հետ մասնակցում է ՔՊ քարոզարշավին Նարեկ Կարապետյանը հրապարակում է ադրբեջանական ծրագրի փաստաթղթերը Ոչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն․ Էդմոն Մարուքյան Կամ դու կգաս հունիսի 3-ին, կամ ադրբեջանցիները կգան… Բազմամարդ հանրահավաքից հետո Ուժեղ Հայաստանը շարունակում է իրազեկման արշավը Գյումրիում


«Հայտնվել է շրջափակման մեջ, գերի չընկնելու համար մենամարտի բռնվել թշնամու հետ». Դավիթ Ասլիյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մատաղիս-Թալիշ սահմանագծին. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ երեխա էր Դավիթս։ Խոշոր աչքերը պսպղում էին դեմքին։ Դեռ փոքրուց էր զգացվում, որ հրաշալի հումորի զգացում ունի։ Ընկերասեր էր, հարգում էր մեծին և պաշտպանում թույլին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անուշը՝ Դավիթի մայրիկը։

Դավիթը ծնվել է Վանաձորում։ Նրա մանկությունն ու պատանեկությունն անցել են հարազատ քաղաքում, այստեղ դպրոց է հաճախել։ «Վաղ տարիքից հաճախեց դպրոց։ Սկզբում դժվարությամբ էր հարմարվում, անգամ լաց էր լինում, բայց նաև միանգամից «թափ առավ»։ Մաթեմատիկայից էր շատ ուժեղ։ Մշտապես մասնակցում էր օլիմպիադաների, եթե ոչ առաջին, ապա երկրորդ հորիզոնականը զբաղեցնում էր։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվեց Վանաձորի մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանի տնտեսագիտական հոսքը։ Վարժարանն ավարտեց, որոշել էր զորացրվելուց հետո մտածել բուհ ընդունվելու մասին»։

Դավիթը նաև ըմբշամարտով է զբաղվել, բազմաթիվ մեդալներ ունի։ «Սպորտն իրեն ձգում էր, բայց քանի որ տնտեսագիտական հոսքն էր ավարտել, հավանաբար, հենց այդ ուղղությամբ էլ կրթությունը կշարունակեր»։

2019 թվականի դեկտեմբերի 20-ին Դավիթը զորակոչվում է ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Մատաղիսում։ «Թիկնեղ էր, բարձրահասակ, ֆիզիկական լավ տվյալներով։ Բժշկական վերջին հետազոտությունների ժամանակ իրեն ասել էին, որ կարող է ծառայել պատվո պահակային վաշտում։ Բայց զինկոմիսարիատն իրեն ուղարկել էր վարորդական դասընթացների, վկայական էր ստացել, նա ընդդիմացավ՝ ես պետք է վարորդ լինեմ։ Իրեն ասացի, որ դա լավ հնարավորություն է, բայց արձագանքեց. «Մա՛մ, ոնց ես պատկերացնում, որ իմ այս շարժուն բնավորությամբ առանց աչքերս թարթելու մի տեղում կանգնած մնամ»։ Եվ այդպես էլ որպես վարորդ մեկնեց ծառայության»։

Դավիթը երբեք չի խոսել ծառայության ժամանակ ունեցած դժվարությունների մասին։ «Միշտ ասում էր՝ «սաղ տոչնի ա»։ Նկար էր ուղարկում, նիհարել էր, բայց անգամ այդ դեպքում նույնն էր կրկնում»։

Սեպտեմբերի 26-ին է Դավիթը վերջին անգամ զրուցել ընտանիքի անդամների հետ։ «Քրոջս ծննդյան օրն էր։ Հիմա նա էլ չկա, գնաց Դավոյիս հետևից։ Զրուցեցինք, ասաց, որ շատ խառն է։ Քույրիկիս շնորհավորեց։ Հետո. «Մամա՛, կզանգեմ, դիրքեր ենք գնում»։ Իրեն հարցրեցի՝ Դավ ջան, նոր եք դիրքերից իջել։ «Մա՛մ ջան, շատ խառն է»։ Ու մինչև հիմա Դավիթս զանգում է»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է 44-օրյա պատերազմը։ Պատերազմի հենց առաջին օրն է զոհվում Դավիթը՝ մինչ այդ մեծ վնաս հասցնելով թշնամուն։ «Առաջին հարվածն իրենց վրա են վերցրել Թալիշ-Մատաղիս սահմանագծում։ Սկզբում տեղեկությունները կցկտուր էին, բայց երբ հրամանատարները բերել էին իր մեդալներից մեկը, շատ մանրամասներ ասացին։ Պարզվեց, որ Դավիթը «բոյ» է տվել, չի նահանջել, մի քանի հոգով են եղել, իսկ վերջում միայն նա է մնացել։ Փամփուշտները վերջացել են, ձեռքը տարել է, որ ընկերոջ ПК-ն վերցնի։ Վերջինիս անսարքության պատճառով գրպանի դանակով է փորձել շարունակել մարտը։ Հրամանատարներն են պատմում, որ շրջափակման մեջ է հայտնվել։ Որպեսզի գերի չընկնի, արդեն մենամարտի է բռնվել թշնամու հետ»։ Թշնամու հետ միայնակ մնացած Դավիթն անմահացել է՝ մինչև վերջին շունչը պայքարելով իրեն վստահված դիրքի համար։

Սեպտեմբերի 27-ին է անմահացել Դավիթը։ Ընդամենը մի քանի օր անց նա արդեն «տանն էր»։ «Իրենից տեղեկություն չունեինք, ասում էին՝ կապերը վատ են, բայց հետո, ինչպես ասում են, բոլորին իրար խառնելով, գտանք տղայիս։ Արդեն հանձնած հողերից էին իր մարմինը դուրս բերել»։

Հիմա խոշոր ու պսպղուն աչքերով տղայի մասին անցորդներին պատմում են հարազատ շենքի բակում Դավիթի հիշատակին կառուցված տաղավարը և հուշաղբյուրը։ Դավիթին ապրեցնողը նրա ընտանիքն է, ավագ եղբայրը, որը վերջերս է ընտանիք կազմել։

Ապրելու ուժի մասին։ «Ամեն օր մահ էի տենչում։ Սա այնպիսի ցավ է, որ անգամ թշնամուդ չես ցանկանա։ Հոգիդ երեխայիդ հետ գնում է, ինչ-որ իմաստով մահանում։ Բայց որոշ ժամանակ անց, նաև քրոջս դեպքից հետո հստակ որոշեցի, որ պետք է ապրել, իմ տղային, քրոջ երեխային թև ու թիկունք լինել։ Ինչպես ժողովուրդն է ասում, թափ տվեցի ինձ։ Մտածեցի, որ դեռ տղա ունեմ ամուսնացնելու, դեռ Դավիթներ կծնվեն»:

Հ. Գ.- Դավիթ Ասլիյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն», «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան» մեդալներով և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Վանաձորում՝ ընտանեկան գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Ջերմ հանդիպումներ և անկեղծ զրույցներ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՄուշումՈւժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից«Ուժեղ Հայաստան» դաշինքը Մուշում է«Վերջիվերջո, մենք բոլորս նույն նավում ենք, և այդ նավի անունը Հայաստան է». Մհեր Ավետիսյան «Չարիք է բացարձակ իշխանություն ունենալը». Մարուքյանը՝ ԳյումրիումՔՊ շապիկով ուսուցիչ և աշակերտ. Բյուրականի դպրոցի տնօրենը կոլեկտիվի հետ մասնակցում է ՔՊ քարոզարշավին Նարեկ Կարապետյանը հրապարակում է ադրբեջանական ծրագրի փաստաթղթերըՈչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն․ Էդմոն ՄարուքյանԿամ դու կգաս հունիսի 3-ին, կամ ադրբեջանցիները կգան… Բազմամարդ հանրահավաքից հետո Ուժեղ Հայաստանը շարունակում է իրազեկման արշավը ԳյումրիումՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանի» ասուլիսը Գյումրիում Ինչպես է Նարեկ Կարապետյանը շփվում Վարդանանց հրապարակում հավաքված գյումրեցիների հետ Բյուրականի դպրոցի տնօրենը ՔՊ-ի հավաքին մարդ է հավաքում (ձայնագրություն )Գյումրի, Ուժեղ Հայաստան, լուսանկարներ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ 2026 թվականի հունիսի 1-7-ի համար Սպիտակից մինչև Ալավերդի․ քննարկվել են քաղաքացիներին հուզող հարցերը․ Գագիկ Ծառուկյան Գերմանացիները մշակել են արևային վահանակները քողարկելու միջոց արդյունավետության նվազագույն կորստով. Դրանք նման են մարմարի, աղյուսի և կղմինդրիՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի այսօր Վանաձորում բшխվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Թուրքիայում ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է ութ մարդ Հրդեh՝ Երևանի տներից մեկում․ տnւժածներ չկան Մեկ անձի շոուի վերջը. ինչպե՞ս ներդնել իրական պառլամենտարիզմ Հայաստանում․ Էդմոն Մարուքյան Հայեր ջան սա ընտրություն է ճշմարտության և կեղծիքի միջև․ Տաթևիկ Կարապետյան Փոփոխությունները գալիս են Ուժեղ Արևածագ ու Ուժեղ Ծաթեր՝ Սամվել Կարապետյանի հետԵրևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Porsche Cayenne»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Sentra»-ն․ կան վիրավnրներ ֆրանսիական «ՊՍԺ» ֆուտբոլային ակումբի հաղթանակից հետո Փարիզում մասշտաբային անկարգnւթյուններ են սկսվել․ կան հարյուրավոր ձերբակալվածներ ՊՍԺ-ն նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը Ի՞նչ եղանակ է սպասվում մայիսի 31-ից հունիսի 4-ին Հինգ տարեկան երեխա է ընկել իններորդ հարկի բնակարանի պատուհանիցՏասնյակ հասցեներում հունիսի 2-ին, 3-ին և 4-ին գազ չի լինելու Երկուշաբթի նախատեսված են հոսանքազրկումներ նշված հասցեներումԹուրքիայի ափերին Սև ծովի մի հատվածը շագանակագույն է ներկվելՈւժեղ Հայաստանում գերակայելու է մարդու իրավունքը․ Արամ ՎարդևանյանԱնկեղծ ժպիտներ ու ջերմ ողջույններ. Գյումրին դիմավորեց Նարեկ ԿարապետյանինԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանումԼեփ-լեցուն Վարդանանց հրապարակը վանկարկում է` Սամվել՜ վարչապետԻ՞նչ եղանակ է սպասվում մայիսի 31-ից հունիսի 4-ինՀայ շախմատիստուհիները շարունակում են պայքարը Եվրոպայի անհատական առաջնությունումՍամվել Կարապետյանը մինչև օրս կալանավորված է Ադրբեջանի պահանջով. Արամ ՎարդևանյանԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանում. Նարեկ ԿարապետյանՆերդրումներ ենք բերելու, որ Գյումրին դառնա միջազգային տուրիստական հանգույց. Սամվել ԿարապետյանԵրևանի Անգլիական այգում մեկնարկել է Մանկական գրքի փառատոնըԳյուղատնտեսական ծրագրում փաստաթղթերի ներկայացման պահանջները կթեթևացվենԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները«Մոլդովական սցենարը» Հայաստանը տանելու է «վիլայեթացման». Հրաչյա ՌոստոմյանԱռաջին դասարանցիների վարքի համար գնահատականներ չեն դրվի. ՌԴԿառավարությունը երկարաձգում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության ժամկետըՀերթական վիճաբանությունը՝ Արարատի մարզումԲժիշկը զգուշացրել է դեղամիջոցի և ալկոհոլի համակցման կործանարար հետևանքների մասինՎթար է․ մինչև երեկո ջուր չի լինելու
Ամենադիտված