Թուրքական իշխանությունները հաստատել են, որ Լիբիայի գլխավոր շտաբի պետին տեղափոխող ինքնաթիռը կnրծանվել է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքական իշխանությունները հաստատել են, որ Լիբիայի գլխավոր շտաբի պետին տեղափոխող ինքնաթիռը կործանվել է:
Փրկարարները հայտնաբերել են կործանված ինքնաթիռի բեկորները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Անկարայից օդ բարձրացած և Տրիպոլի ուղևորվող ինքնաթիռն անհետացել է ռադարներից։
Ինքնաթիռում եղել է 5 ուղևոր, այդ թվում՝ Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամմեդ Ալի Ահմեդ ալ-Հադդադը։
Թռիչքից հետո օդանավակայանի մոտակայքում լսվել են պայթյունի ձայներ։
Նշենք, որ Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետն ավելի վաղ հանդիպել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ