Ոստիկանությանը ստուգում է Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի պայթեցման լուրը
Ուշադրության կենտրոնումՈստիկանությունը ստուգում է մամուլում հրապարակված տեղեկությունն, ըստ որի՝ Երևան-Մոսկվա չվերթի թիվ 558 չվերթի ինքնաթիռը պայթելու է: Այս մասին Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:
Life.panorama.am-ը տեղեկացավ, որ օդանակավայանում են գտնվում նաև ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները:
Նշենեք, որ քիչ առաջ SHAMSHYAN.com-ը, թե իրավապահ մարմինները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ այսօր Երևան-Մոսկվա թիվ 558 չվերթի ինքնաթիռը պայթելու է: Կայքի փոխանցմամբ՝ այս պահին Զվարթնոց օդանավակայան են ժամանում ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մեծ թվով աշխատակիցներ: