Ես կապտած մատներով չեմ կառչում իշխանությունից․ Լուկաշենկո
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կրկին հայտարարել է, որ «կապտած մատներով» չի կառչում իշխանությունից։
«Ներկայիս նախագահը, ինչպես ես հաճախ եմ ասում, կապտած մատներով չի կառչում իշխանությունից», - հայտարարել է Լուկաշենկոն՝ երկրի գլխավոր դատախազության և քննչական կոմիտեի նոր ղեկավարների նշանակման ժամանակ։ Բելառուսի առաջնորդի խոսքերը մեջբերում է «Բելտա» գործակալությունը։
Պետության ղեկավարը հայտարարել է, որ գոյություն ունեցող պետական կարգի դեմ «հեղափոխական» պայքարի որևէ դրսևորում չպետք է լինի, իսկ իշխանափոխության համար գոյություն ունեն ընտրություններ։
«Ոչ մի ոտնձգություն չի կարող լինել գոյություն ունեցող պետական կարգի դեմ «հեղափոխական» պայքարի առումով։ Դրա համար կան ընտրություններ։ Պետք է գնալ ընտրությունների և լուծել այդ խնդիրները։ Այս հարցում Բելառուսն ունի ամեն ինչ», - ընդգծել է Լուկաշենկոն։
Հետևեք մեզ՝ այստեղ