Նեյմարը վիրահատության է ենթարկվել
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Սանտոսի» հարձակվող Նեյմարը հաջողությամբ ենթարկվել է ծնկի մենիսկի վիրահատության։ Այս մասին տեղեկացնում է բրազիլական ակումբի մամուլի ծառայությունը։
33-ամյա ֆուտբոլիստը վնասվածքն ստացել էր նոյեմբերի վերջին՝ «Միրասոլի» դեմ խաղում (1:1):
Չնայած բժիշկների հորդորներին՝ բաց թողնել մրցաշրջանի մնացած հանդիպումները, Նեյմարը մասնակցել է ևս 4 խաղի՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Ակումբի տարածած հայտարարության համաձայն՝ կատարվել է մենիսկի արթրոսկոպիկ վիրահատություն։ Միջամտությունն անցել է հաջող, և մարզիկն իրեն լավ է զգում։ Նեյմարը դուրս կգրվի հիվանդանոցից երկուշաբթի օրը և կսկսի վերականգնողական փուլը իր ֆիզիոթերապևտ Ռաֆայել Մարտինիի հսկողությամբ։
2025 թվականի մրցաշրջանում Նեյմարն անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա թիմը՝ «Սանտոսը», զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը՝ պահպանելով տեղը Բրազիլիայի Ա Սերիայում։
Հետևեք մեզ՝ այստեղ