Բրյուսելի ահաբեկիչները պլանավորում էին պայթեցնել ատոմակայանը
Ուշադրության կենտրոնում«Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկչական օղակները պլանավորում էին պայթեցնել Բելգիայի ատոմային էլեկտրակայանը։ Ջիհադիստները հետևել և նկարահանել են ատոմակայանի ղեկավարին։ 12 ժամ տևողությամբ տեսանյութը ոստիկանությունը հայտնաբերել է Բրյուսելի բնակարաններից մեկում՝ հակաահաբեկչական գործողությունների ընթացքում։
Հնարավոր է, ջիհադիստները ցանկացել են առևանգել ատոմակայանի ղեկավարին և մուտք ունենալ ատոմակայան։
Ատոմակայանի պայթեցման մասին լուրերն առաջին անգամ սկսվեցին շրջանառվել փետրվարին, որն այդ ժամանակ կապվում էր Փարիզի ահաբեկչական օղակների հետ։
Ներկայումս ռազմական մեծ թվով ուժեր վերահսկողություն են իրականացնում Բելգիայի և Ֆրանսիայի ատոմային կառույցներում։