Արթուր Սարկիսովը` «Վոլգա»-ի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Սպորտ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Արթուր Սարկիսովը ճանաչվել է «Վոլգա»-ի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
Ակումբի պաշտոնական կայքի անցկացրած հարցման արդյունքում Սարկիսովը հավաքել է 41.5 տոկոս ձայն, որի արդյունքում ճանաչվել է արդեն ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Անցած մրցաշրջանում Սարկիսովը «Վոլգա»-ի կազմում դարձել է 12 գոլի հեղինակ` անցկացնելով 28 հանդիպում:
Այս մասին գրում է «Վոլգա»-ի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլի Եվրո-2016 ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կկայանա հունիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Այս հանդիպումից առաջ Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է վերջին հորիզոնականը և ունի միայն 1 միավոր: Նույնքան միավոր ունի նաև Սերբիայի ընտրանին, իսկ Ալբանիան և Դանիան ունեն 7-ական միավոր: Առաջատարը Պորտուգալիան է 9 միավորով: