ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը կարողացել են առաջընթացի հասնել բազմաթիվ բարդ հարցերում. Քերի
ՄիջազգայինՄոսկվան եւ Վաշինգտոնը կարողացել են առաջընթացի հասնել բազմաթիվ բարդ հարցերում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ մարտի 24-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը:
Քերին հիշեցրել Է, որ սա մեկ տարուց Էլ պակաս ժամանակում իր արդեն երրորդ այցն Է Մոսկվա: «Կարելի Է ասել, որ այցերից յուրաքանչյուրի ընթացքում հնարավոր Է դարձել գտնել առաջ շարժվելու ինչ-ինչ մոտեցումներ: Գուցեեւ ոչ այնքան հեռու, որքան ցանկալի կլիներ, բայց բազմաթիվ բարդ հարցերի շուրջ հաջողվել Է հասնել առաջխաղացման»,-ասել Է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:
Սիրիային մարդասիրական օգնություն հասցնելու եւ այդ երկրում բռնություններին վերջ դնելու հարցերում անհրաժեշտ Է անել ավելին, նշել Է պետքարտուղարը: Սիրիայում հրադադարի ռեժիմը դեռեւս փխրուն Է, բայց պահպանվում Է, ասել Է նա:
«Մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի հետ, ներառյալ աշխատանքը Միջազգային աջակցման խմբում: Թեեւ հրադադարի ռեժիմը փխրուն Է, բայց լավ Է, որ կրճատվել Է բռնության մակարդակը»,-նշել Է Քերին, հավելելով, որ Սիրիայում բռնությունների մակարդակը, ըստ որոշ գնահատումների, կրճատվել Է 85-90 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: