ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչը Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ինքնաթիռ է որսացել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչը օդ է բարձրացել Ֆլորիդա նահանգի Պալմ Բիչի օդային տարածք մտած ինքնաթիռը որսալու համար։ Այս մասին հայտարարել է Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարությունը (NORAD) սոցիալական ցանցերում։
«Այսօր առավոտյան NORAD F-16-ը որսացել է Պալմ Բիչի սահմանափակ օդային տարածք մտած ինքնաթիռ։ Իրավիճակը կարգավորվել է», - ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։
Պալմ Բիչը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրն է։
Հետևեք մեզ՝ այստեղ