Բելգիայի ոստիկանությունը որոնում Է մահապարտ- եղբայրների եւս մեկ հանցակցի
ՄիջազգայինԲելգիայի ոստիկանությունը որոնում Է Իբրաիմ եւ Խալիդ Էլ Բաքրաուի մահապարտ-եղբայրների եւս մեկ ենթադրյալ հանցակցի: Անհայտ տղամարդը STIB տրանսպորտային ընկերության հսկման խցիկների օբյեկտիվներում Է հայտնվել Խալիդ Էլ Բաքրաուիի հետ ընկերակցությամբ, որն ավելի ուշ պայթուցիկ սարք Է ակտիվացրել մետրոյի «Մալբեկ» կայարանում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին մարտի 24-ին հայտնել Է RTBF հեռուստառադիոընկերությունը:
«Լուսանկաներում այս նոր կասկածյալը (մահապարտ- եղբայրների հանցակիցը – խմբ.) մեծ պայուսակ Է տանում: Ո՞վ Է նա՝ անհայտ Է, անհայտ Է նաեւ, թե նա զոհվել Է արդյոք: Համենայն դեպս, քննիչներն ակտիվորեն փնտրում են նրան: Այս նոր տեղեկատվությունը նշանակում Է, որ այժմ փախուստի մեջ Է առնվազն երկու մարդ»,- պատմել Է RTBF-ի հաղորդավարը:
Նրա խոսքով՝ որոնվողն այն երեք հոգուց մեկն Է, որոնց Բրյուսելի օդանավակայանում հսկման խցիկները գրանցել են պայթյուններից մի քանի րոպե առաջ: Նկարներում նա բոլորագլխարկով Է, ակնոցով եւ բաց գույնի բաճկոնով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: