ԱՄՆ-ի ռազմական օգնությունը նպատակամղված է Վրաստանի պաշտպանության ուժեղացմանը. Բրիդլավ
ՄիջազգայինԵվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը մարտի 23-ին Թբիլիսիում հայտարարել Է, որ ԱՄՆ-ի ռազմական օգնությունը նպատակամղված Է Վրաստանի պաշտպանունակության ուժեղացմանը եւ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ նրա համատեղելիության խորացմանը, տեղեկացնում Է «Արմենպրե ս»-ը:
Ամերիկացի գեներալը երկօրյա այց Է կատարել Վրաստան, որի ընթացքում անցկացրել Է բարձր մակարդակի հանդիպումներ: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին գեներալին պարգեւատրել Է «Ոսկե գեղմի» շքանշանով Վրաստանի եվրատլանտյան ինտեգրացման հարցում եւ պաշտպանության ոլորտում Վրաստանի եւ ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունների խորացման գործում ներդրած կարեւոր ավանդի համար:
«ԱՄՆ-ի ռազմական օգնության ծրագիրը նպատակամղված Է Վրաստանի պաշտպանունակության ուժեղացմանը եւ ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի հետ Վրաստանի համատեղելիության խորացմանը: Մեր նպատակն Է, որ Վրաստանը առավելագույնս նախապատրաստված լինի այն օրվան, երբ ՆԱՏՕ-ն որոշում կընդունի: Կրկնում եմ, որ ԱՄՆ-ը պաշտպանում Է Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրացվելու Վրաստանի ձգտումը»,-հայտարարել Է գեներալը լրագրողներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: