Եվրամիությունը ձգտում է Հայաստանը վերածել իր ֆորպnuտի. ՌԴ ԱԳՆ Վազգեն Թևանյանը կիսաեզրափակչում է. ազատոճայինների արդյունքները ԵԱ-ի մեկնարկային օրը Հայտնի է՝ երբ տեղի կունենա Աննա Աբաջյանի հուղարկավորությունը Մենք այլևս թույլ չենք լինելու․ «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի մասնակից Հարություն Գիշյանին շտապ արյուն է պետք Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր երեք մասնակից ունի Առեղծվածային մահվան դեպք Ծաղկաձորում Այսօր Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցն է Հիշելով անցյալը և հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղաuպանnւթյան անմեղ զnhերի հիշատակին` Հայաստանի Հանրապետությունն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով․ ԱԳՆ


22 վագոն բենզինի իրական քաղաքական արժեքը․ քաղաքագետ

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«ԵԱՏՄ ղեկավարների հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի նախագահին ուղղված շնորհակալությունը՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու և երկկողմ առևտրի մեկնարկի համար պայմաններ ստեղծելու կապակցությամբ, արտաքին դիտորդի համար կարող է ընկալվել որպես տարածաշրջանային լարվածության թուլացման ազդակ։

Սակայն խորքային քաղաքական վերլուծությունը ցույց է տալիս, որ նման մեկնաբանությունը ոչ միայն վաղաժամ է, այլև իրական գործընթացների տրամաբանությանը լիարժեք չի համապատասխանում։

Հայաստան–Ադրբեջան հարաբերությունները շարունակում են գտնվել կառուցվածքային հակասությունների փուլում։

Խաղաղության պայմանագիր գոյություն չունի, փոխարենը Բաքուն հետևողականորեն առաջ է քաշում ինչպես նոր, այնպես էլ նախկինում ձևակերպված նախապայմաններ։ Ադրբեջանն առաջադրում է նախապայմաններ (օրինակ՝ Հայաստանի սահմանադրության փոփոխություն), ինչը բարդացնում է գործընթացը:

Շարունակվում է Հայաստանի տարածքների մի մասի փաստացի օկուպացիան, իսկ Բաքվում հայ ռազմագերիների նկատմամբ կիրառվում են առավելագույն պատժաչափեր՝ ներառյալ ցմահ ազատազրկումը։

Այս ֆոնին տնտեսական բնույթի առանձին քայլերը չեն կարող դիտարկվել որպես ինստիտուցիոնալ խաղաղության գործընթացի բաղադրիչ։

22 վագոն ադրբեջանական բենզինի ներմուծումը Հայաստան, անկախ դրա շուրջ ձևավորված տեղեկատվական աղմուկից, տնտեսագիտական տեսանկյունից համակարգային նշանակություն չունի։

Այն չի փոխում Հայաստանի էներգետիկ շուկայի կառուցվածքը, չի նվազեցնում արտաքին կախվածությունները և չի ձևավորում երկարաժամկետ կանխատեսելիություն։

Հետևաբար խոսքը ոչ թե տնտեսական քաղաքականության, այլ քաղաքական սիմվոլիզմի մասին է։

Երբ բացակայում է փոխադարձությունը հիմնարար հարցերում՝ անվտանգություն, տարածքային ամբողջականություն, ռազմագերիների վերադարձ, ցանկացած միակողմանի «բարի կամքի ժեստ» վերածվում է քաղաքական հավասարակշռության խախտման։

Այն ամրապնդում է այն կողմի դիրքերը, որը պահպանում է ճնշման գործիքները, և միաժամանակ թուլացնում է այն կողմին, որը փորձում է գործընթացը ներկայացնել որպես առաջընթաց։

Այս համատեքստում 22 վագոն բենզինի ներմուծման փաստը Հայաստանում միանշանակ չի ընկալվում։

Հանրային ընկալման մեջ այն առավելապես դիտարկվում է որպես ներքաղաքական նպատակներին ծառայող քայլ՝ նախընտրական փուլում իշխանությունների կողմից առաջ մղվող «խաղաղության օրակարգի» արդյունավետության ցուցադրման համար։

Սա առավել ակնառու է այն պայմաններում, երբ խաղաղության ինստիտուցիոնալ հիմքերը բացակայում են, իսկ հակամարտության առանցքային բաղադրիչները մնում են չլուծված։

Խաղաղությունը պահանջում է հստակ քաղաքական պայմանավորվածություններ, իրավական պարտավորություններ և փոխադարձ պատասխանատվություն։

Առանց այդ բաղադրիչների ցանկացած «ապաշրջափակում» կամ «առևտրի մեկնարկ» մնում է փխրուն, հեշտորեն շրջելի և ենթակա է կարճաժամկետ քաղաքական շահարկումների։

Տվյալ իրավիճակում խոսքը ոչ թե ինստիտուցիոնալ խաղաղության, այլ դրա իմիտացիայի մասին է։

Իսկ խաղաղության իմիտացիան, հատկապես ուժային և քաղաքական անհավասարակշռության պայմաններում, ոչ միայն չի նվազեցնում առկա ռիսկերը, այլ երկարաժամկետ հեռանկարում կարող է խորացնել դրանք»։

Հետևեք մեզ՝ այստեղ

ԴՕԿ և ՀՃԿ ներկայացուցիչները միասնական երթով շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչում` Հավերժական և անմար կրակի մոտԻշխանությունը վերանորոգում, թ՞ե ավերում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը. տեսանյութ Այսօր ես կխոսեմ ցեղասպանությունների մասին. Հայկ Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստինԹուրքական հասարակության հետ մենք ունենք ճշմարտության մասին խոսելու կարիք. Նարեկ Կարապետյան Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող դառնալ սակարկության առարկա կամ ժամանակավոր օրակարգային հարց. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը ուրանում է Հայոց ցեղասպանությունը. Էդմոն Մարուքյան Եվրամիությունը ձգտում է Հայաստանը վերածել իր ֆորպnuտի. ՌԴ ԱԳՆ Վազգեն Թևանյանը կիսաեզրափակչում է. ազատոճայինների արդյունքները ԵԱ-ի մեկնարկային օրը «Նեմեսիս» գործողության շրջանակներում պատժվեցին Հայոց ցեղասպանության կազմակերպիչները«ՀայաՔվեի» անդամների ուխտագնացությունը դեպի Ծիծեռնակաբերդ հուշահամալիրՀայտնի է՝ երբ տեղի կունենա Աննա Աբաջյանի հուղարկավորությունըԵս համոզված եմ՝ Ստեփանակերտի կենտրոնում կվերականգնենք Աստվածածնի հովանու մայր տաճարը. Չալաբյան Ցեղասպանության ճանաչումն արտաքին քաղաքականության մեջ պիտի լինի, որովհետև այն ունի անվտանգային նշանակություն. Էդմոն Մարուքյան Մենք այլևս թույլ չենք լինելու․ «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցինՔաղաքական մեկ սխալ հայտարարությունը կամ մեկ սխալ որոշումը կարող է ժողովրդին կանգնեցնել ցեղասպանության վտանգի առաջ. Մհեր ԱվետիսյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միշտ անկախ միավոր է եղել և ՀՀ-ի մաս չի կազմել․ մեր արցախահայերը իրենց հայրենիք անվտանգ վերադառնալու իրավունք պետք է ունենան. Նարեկ Կարապետյան 44-օրյա պատերազմի մասնակից Հարություն Գիշյանին շտապ արյուն է պետք Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վաղ թե ուշ Թուրքիայի Հանրապետությունը ճանաչելու է անմեղ հայերի կոտորածը․ Նարեկ Կարապետյան Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց Թուրքիայից տարածքային պահանջ չունենք. Նարեկ Կարապետյան Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր երեք մասնակից ունի Արևմտյան Հայաստանը մեր ժողովրդի հայրենիքն է, բայց մենք տարածքային պահանջներ չունենք. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Առեղծվածային մահվան դեպք Ծաղկաձորում Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էԵրաշխիք չկա, որ իրավական առումով պաշտպանված կլինենք այնպես, որ hակառակորդները դա օգտագործելով նոր պահանջներ չեն դնի. Նարեկ Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Այսօր Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցն է Հիշելով անցյալը և հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղաuպանnւթյան անմեղ զnhերի հիշատակին` Հայաստանի Հանրապետությունն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով․ ԱԳՆ Այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զnhի և դահիճի միջև․ Սամվել Կարապետյան Եկե՛ք երբեք չմոռանանք ու չուրանանք մեր անցյալը, միասին պաշտպանենք մեր ազգային արժանապատվությունը․ կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները․ Գագիկ Ծառուկյան Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը Ջահերով երթը՝ հիշողության, դիմադրության և քաղաքական ուղերձների խաչմերուկում Ցեղասպանությունը կանգնեցնելու, մեր ժողովրդի համար սեփական հայրենիքում անվտանգ և արժանապատիվ կյանք ապահովելու միակ ճանապարհը հարատև և ուժեղ հայկական պետությունն է. ՉալաբյանԱմերիկյան սենատորների նամակը՝ Հայաստանի ընտրական գործընթացի շուրջ նոր բախման կիզակետում «Երկնքում հերթ է`տղերքը լուսե պսակներ ձեռքին, սպասում են լուռ իրենց մայրերին»․ Կարին Տոնոյանը Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան մասին Յունիբանկը գործող բարեխիղճ բիզնես հաճախորդներին կտրամադրի հետվճար Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank«ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի հարցազրույցը Եվրախորհրդարանում Հայտնի բլոգեր Էդգար Համբարձումյանը կոչ է անում ընտրություններին ընդառաջ իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի օգտագործման և պետական ծառայողների նկատմամբ ճնշումների դեպքում ահազանգել Պրահա քաղաքում սեփական հայրենիքի 30%-ը ինքնակամ հանձնած պետական գործիչ․ Նարեկ ԿարապետյանԴիմելու ենք Արդարադատության միջազգային դատարան. Ադրբեջանը ոչնչացնում է մեր մշակույթըՓաշինյանը կրճատում է պետական համալսարանների թիվն այն դեպքում, երբ նրա երեխաները սովորում են արտասահմանում ԴԵՄՈԿՐԱՏԻԱ, ՕՐԵՆՔ, ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ (ԴՕԿ) և ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ կուսակցությունները ապրիլի 24-ին նախաձեռնում են երթ դեպի Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին«Ցեղասպանական հակահայությունը 2020-ականներին ակտիվացել է ամբողջ ուժգնությամբ»՝ միջազգային փորձագետներ Անձնագրայիններում արհեստական խոչընդոտների մասին մանրամասնում է «Համահայկական ճակատ» կուսակցության անդամ Նառա Գևորգյանը Ի՞նչ է տեղի ունենում Ռուսաստանի և Հայաստանի միջև․ Մոսկվայի լծակները, Փաշինյանի սխալները և Ղարաբաղի հարցը․ ՀՀ վարչապետի թեկնածու և հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  հարցազրույցը՝  RTVI-ինԲացառում ենք ՔՊ-ի հետ համագործակցությունը․ «Լուսավոր Հայաստան»
Ամենադիտված