Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության թիմերի քանակը կարող է կրճատվել
ՍպորտՈՒԵՖԱ-ն դիտարկում է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության թիմերը կրճատելու հնարավորությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով The Telegraph-ը, Չեմպիոնների լիգայում թիմերի քանակը կարող է կրճատվել և 32-ից իջնել 16-ի:
Նշվում է, որ նորարարությունը կարող է ուժի մեջ մտնել 2018-2019 մրցաշրջանից: Նման առաջարկով են հանդես եկել Իսպանիայի, Իտալիայի ու Գերմանիայի գերակումբները, որոնք կարծում են՝ այդ մրցաշարը ֆինանսական տեսանկյունից զիջում է անգլիական Պրեմիեր լիգային, իսկ հետաքրքրություն չառաջացնող հանդիպումների քանակը մեծացել է:
Ըստ առաջարկվող կարգի՝ խմբային փուլը կավարտվի Ամանորից հետո, իսկ փլեյ-օֆը կմեկնարկի քառորդ եզրափակիչից: