Սիրիայում խաղաղությունը վերջապես հնարավոր է դարձել. Մոգերինի
ՄիջազգայինՍիրիայում հրադադարի ռեժիմը պահպանվում է, այժմ հարկավոր է ընդլայնել մարդասիրական օգնության փոխադրման միջանցքները եւ հասնել սիրիական հիմնախնդրի կարգավորման քաղաքական գործընթացին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 24-ին La Repubblica թերթում հրապարակված հարցազրույցում այս մասին հայտարարել Է Եվրամիության արտաքի ն գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
«Կարծում եմ, որ Սիրիայում միջազգային հանրակցությունը պետք Է կենտրոնանա երեք բան վրա: Նախ, անհրաժեշտ Է ամրապնդել զինադադարը: Հրադադարի ռեժիմը պահպանվում Է: Ոչ ոք դրան չԷր հավատում, բայց պատահեց հրաշք, որը դարձավ ամիսների լարված աշխատանքի արդյունքը, որը մենք կատարեցինք բոլորս միասին»,- ասել Է Մոգերինին: Նա ընդգել Է, որ այժմ հարկավոր Է ընդլայնել այն տարածքները, ուր անհրաժեշտ Է մարդասիրական օգնություն հասցնել:
«Անհրաժեշտ Է սիրիական հակամարտության բոլոր կողմերին համոզել՝ սկսելու քաղաքական գործընթացը: Նրանք պարտավորություններ ունեն իրենց ժողովրդի առջեւ եւ Եվրոպայի հանդեպ»,- հավելել Է նա: «Սիրիայում խաղաղությունը վերջապես հնարավոր Է դարձել»,- հայտարարել Է Մոգերինին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: