Արոնյանն՝ ընդդեմ Սվիդլերի
ՍպորտՄոսկվայում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարում այսօր կմեկնարկեն 11-րդ տուրի պարտիաները: Հայաստանի հավաքականի շախմատիստ Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Պյոտր Սվիդլերը:
Հիշեցնենք, որ տասը տուրից հետո մեր գրոսմայստերն ունի 5.5 միավոր, Սվիդլերը նրան զիջում է կես միավորով:
Օրվա մյուս պարտիաները.
Տոպալով - Կարուանա
Անանդ - Կարյակին
Գիրի - Նակամուրա