Եթե երբևէ որոշում կայացնեմ մտնել քաղաքականություն, հասարակությունը դրա մասին կիմանաք ուղիղ ինձանից. Նազիկ Ավդալյան
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերջին շրջանում տարբեր խոսակցություններ և շահարկումներ են շրջանառվում իմ անվան շուրջ, ուստի կարևոր եմ համարում հստակեցնել իմ դիրքորոշումը։ Այս մասին գրել է Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:
«Եթե երբևէ որոշում կայացնեմ մտնել քաղաքականություն, հասարակությունը դրա մասին կիմանաք ուղիղ ինձանից։
Դուք այդ լուրը չեք իմանա սուտ աղբյուրներից։
Այսօր իմ ամբողջ ուշադրությունն ու ուժերը ուղղված են հասարակական գործունեությանը՝ մասնավորապես մարզերում սպորտի զարգացմանը։ Ես իրականացնում եմ կոնկրետ նախագիծ, որն ունի հստակ նպատակ՝ ստեղծել հնարավորություններ երեխաների և երիտասարդների համար զբաղվել սպորտով, զարգացնել առողջ կենսակերպը և ուժեղացնել մարզական ենթակառուցվածքները մարզերում։
Ես չեմ պատրաստվում զբաղվել քաղաքականությամբ։
Բնական է, որ նման նախաձեռնությունները պահանջում են նաև պետական աջակցություն․
Ինչևէ, ես զբաղվում եմ իմ գործով, իսկ սուտ մամուլը և կեղծ էջերը՝ իրենց գործով։
Հ. Գ. Իսկ եթե ավելի մանրամասն տեղեկություններ եք ուզում իմանալ այն գործունեության մասին, ինչ անում եմ, կարող եք մտնել Nazik Avdalyan Foundation էջ և ծանոթանալ մանրամասներին»,- գրել է նա:
Հետևեք մեզ՝ այստեղ