«Ինտերի» ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց կթողնի 2-3 ամիս
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միլանի «Ինտերի» նիդերլանդացի պաշտպան Դենզել Դումֆրիսը վնասվածքի պատճառով երկար ժամանակով դուրս է մնացել շարքից։
Միլանյան ակումբն իր կայքում հայտարարել է, որ խաղացողը վիրահատվելու կարիք ունի։ 29-ամյա պաշտպանը վիրահատվել է ոտնաթաթի հոդի կայունացման համար։
Պաշտպանի բացակայության ժամկետը կարող է կազմել երկուսից երեք ամիս։ Այսպիսով, «Ինտերի» մարզչական շտաբը երկար ժամանակով զրկվել է իր առանցքային խաղացողներից մեկից։
Ընթացիկ մրցաշրջանում Դումֆրիսը «Ներաձուրիի» կազմում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ։
Հետևեք մեզ՝ այստեղ