Հայտնի է՝ ինչպես է քվեարկել Մեսսին FIFA The Best-ում
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՖԻՖԱ-ն հրապարակել է «The Best FIFA Football Awards 2025» մրցանակաբաշխության քվեարկության մանրամասները։ Ֆուտբոլային հանրության ուշադրության կենտրոնում է հատկապես Արգենտինայի ազգային հավաքականի ավագ, լեգենդար Լիոնել Մեսսիի ընտրությունը։
«Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանի է համարել «Պարի Սեն Ժերմենի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեին, ով, ի դեպ, դարձել է մրցանակաբաշխության հաղթող։
Մեսսիի լավագույն եռյակը ունի հետևյալ տեսքը.
1. Ուսման Դեմբելե (Ֆրանսիա, ՊՍԺ)
2. Կիլիան Մբապե (Ֆրանսիա, «Ռեալ Մադրիդ»)
3. Լամին Յամալ (Իսպանիա, «Բարսելոնա»)
Ինչ վերաբերում է մարզիչներին, ապա այստեղ Մեսսին նախապատվությունը տվել է իր նախկին մարզչին՝ «Բարսելոնայում» իրեն մարզած և ներկայումս ՊՍԺ-ն գլխավորող Լուիս Էնրիկեին։
Մարզիչների քվեարկության Մեսսիի եռյակը.
1. Լուիս Էնրիկե (ՊՍԺ)
2. Հանսի Ֆլիկ («Բարսելոնա»)
3. Միկել Արտետա («Արսենալ»):
Հետևեք մեզ՝ այստեղ