Ոստիկանությունը հակաահաբեկչական գործողություններ Է անցկացնում Բրյուսելի երեք կոմունաներում
Ուշադրության կենտրոնումՈստիկանությունը հակաահաբեկչական ստուգարշավներ Է անցկացնում Բրյուսելի երեք կոմունաներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է RTBF հեռուստաալիքը:
«Խուզարկություններ եւ հակաահաբեկչական գործողություններ են տեղի ունենում Բրյուսելի երեք կոմունաներում, ամենախոշորն անցկացվում Է Անդերլեհտում»,-հայտնել Է հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանական աղբյուրների:
Ըստ նրա տեղեկատվության՝ հաստատված Է մեկ մարդու ձերբակալումը, սակայն մինչ այժմ չկա այն բանի պաշտոնական հաստատումը, որ խոսքը վերաբերում Է գլխավոր կասկածյալին՝ Նաջիմ Լահրաուիին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: