Ներկայացվել է Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026-2030 թթ․ ռազմավարական ծրագրի նախագիծը
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը։
Նիստի ընթացքում ներկայացվել է Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026-2030 թթ․ ռազմավարական ծրագրի նախագիծը։ Քննարկման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել ծրագրի շրջանակում նախատեսվող առանձին միջոցառումներին և արդյունքային ցուցանիշներին, ինչպես նաև ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ միջավայրի, այդ թվում՝ համապատասխան կարողությունների ձևավորմանն առնչվող հարցերին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ծրագրի բովանդակության շուրջ քննարկումները՝ առաջիկա նիստի ընթացքում այն վերջնականացնելու նպատակով:
Հետևեք մեզ՝ այստեղ