Թրամփի երթուղին առանց Ռուսաստանի իրականացնելը դժվար է․ ՌԴ ԱԳՆ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական կողմը պատրաստ է խորհրդակցությունների Երևանի հետ «Թրամփի երթուղի» նախաձեռնության պարամետրերի վերաբերյալ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«Մեր ընկերությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկություն է, ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա։ Տարածաշրջանն օգտագործում է ռուսական երկաթուղային գծերը։ Երթուղին մեծ մասամբ կանցնի մեր սահմանապահների պատասխանատվության տարածքով», - նշել է նա։
Նշելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ)՝ Կալուգինն ընդգծել է, որ նախաձեռնությունն առանց Ռուսաստանի մասնակցության իրականացնելը դժվար է։
Հետևեք մեզ՝ այստեղ